![]() |
Արտակ անունով երիտասարդը |
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ ԵՊԼՀ Ուսխորհրդի անդամները փորձել են իրենցից վերցնել ստորագրահավաքների ցուցակը, որով «Ազատ ուսանողների ֆորումը» պահանջում է անցկացնել ուսխորհրդի արտահերթ ընտրություններ ։
«Ապրիլի 28-ին ուսխորհրդի անդամներից փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը (պարզ չէ՝ որ դեկանը) կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել»:
Կատարվածի
ականատես
ուսանողուհիներից
մեկը
(անունը
չեմ
հրապարակում
իր
խնդրանքով)
առավել
մանրամասն
պատմեց
այս
դեպքի
մասի.
«Քայլում
էի
երրորդ
հարկով,
լսեցի
կռվի
ձայներ:
Մոտեցա,
որ
տեսնեմ
ինչ
է
կատարվում
եւ
տեսա
հետեւյալ
տեսարանը:
Ուսխորհրդի
անդամներից
մեկը՝
Արտակ
անունով
մի
երիտասարդ,
եւ
մեկ
ուրիշ
աղջիկ
այն
աղջկա
հետ
են
կռիվ
անում՝
ում
ձեռքին
էին
գտնվում
ստորագրահավաքի
թղթերը:
Հարցրեցի,
թե
ինչ
է
կատարվում,
ասացին,
որ
գնում
ենք
դեկանատ:
Պատասխանեցի,
որ
ոչ
մեկս
էլ
չենք
գնալու
դեկանատ,
ձեր
ուզածն
ինչ
է՞:
Ուսխորհուրդցիները
պատասխանեցին,
թե
այդ
ի՞նչ
ստորագրահավաք
եք
անում:
Ես
ասացի,
որ
այս
ամենը
արտոնված
է
եւ
օրենքի
սահմաններում
է:
Կարծես
չլսելով
իմ
ասածները
այդ
տղան
սկսեց
քաշքշել
ստորագրահավաք
անցկացնող
աղջկա
ձեռքից՝
ստիպելով
գնալ
դեկանատ:
Փորձեցի
հանգստացնել,
չստացվեց:
Որոշ
ժամանակ
անց
մեզ
մոտեցավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկանը:
Ասաց՝
այս
ի՞նչ
ձայներ
եք
քցել:
Պատասխանեցինք,
որ
ուսխորհուրդցիներն
են
մեղավոր,
աղջկա
հետ
վարվելու
էթիկա
չունեն:
Հետո
եկավ
Նարեկ
Սամոսյանը
եւ ռեկտորի
հետ
իջան
ուսխորհուրդ՝
քննարկման:
Այնտեղ
ականատեսները
պատմել
են
տեղի
ունեցածը: Ռեկտորը
լսելով
այդ
ամենը՝
ասել
է,
որ
ուսխորհուրդը
իրավունք
չունի
միջամտելու
ստորագրահավաքին:
Ասվել
է
նաեւ,
որ
ստորագրահավաքը
շարունակվելու
է
եւ
այն
անցկացնելու
է
հենց
այն
աղջիկը,
որի
հետ
ընդհարում
է
եղել,
եւ
եթե
ուսխորհուրդ
փորձի
խանգարել՝
գործ
կունենա
անձամբ
ռեկտորի
հետ:
Ի
դեպ,
այն
տեսանյութը,
որ
տեղադրված
է
կայքերում
արդեն
հանգստացած
ուսանողների
կռիվն
է»:
Եվ ահա այսպես են Երեւանի Պետական Լեզվաբանական Համալսարանի ուսանողական խորհրդի անդամները փորձում պայքարել իրենց լինել-չլինելու համար: Նրանք կարծես մոռացել են, որ իրենք ընտրվում են հենց ուսանողներից եւ պետք է պաշտպանեն հենց ուսանողների շահերը եւ լինեն նրանց կողքին յուրաքանչյուր պահին:
Օրիգինալ տեքստը: http://www.aravot.am/2012/04/30/65044/
Ցանականում եմ նաեւ Ձեզ ներկայացնել Բրյուսովի դասախոս Նվարդ Մանասյանի պարզաբանումները այս մի քանի օրվա կատարվածների մասին:
Օրիգինալ տեքստը: http://www.aravot.am/2012/04/30/65044/
տղեքից մարդ չկա Արտակ անունով տղային, որը քաշել է ստորագրահավաք անող աղջկա ձեռքից մի հատ հայրենասիրականով պատասխանատվության ենթարկի
ОтветитьУдалитьԴե հետո եկել է այդ տղեն ու կարգավորվել է ամեն ինչ:
ОтветитьУдалить