![]() |
«Thriller»-ի գլխավոր նկարը |
Այս
տարի լրանում է հանրահայտ երգիչ` «Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված
ձայնասկավառակի` «Thriller»-ի 30-ամյակը: Ինչո՞ւ ցանկացա անդրադառնալ այդ
ձայնասկավառակին: Հիմա կասեք, թե սիրում ես՝ անդրադարձել ես, էլի: Ոչ: Դա այդպես չէ:
«Thriller»-ը ավելին է քան ուղղակի ձայնասկավառակ կամ երգերի հավաքածու:
«Thriller»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնն արել է այն, ինչ չի հաջողվել որևէ սևամորթ
երգչի: Նա կոտրել է սևերի և սպիտակների միջև երկար տարիներ գոյություն ունեցող
պատնեշը, բերել է նորամուծություն շոու բիզնես, թե երաժշտության մեջ և թե պարի
մեջ: Ինչպես վկայում են մի քանի շատ հայտնի երգիչներ, երաժշտական փորձագետներ, եթե չլիներ «Thriller»-ը մենք հիմա լրիվ ուրիշ երաժշտություն
կլսեինք: Հաջորդիվ կփորձեմ կարճ, բայց սպառիչ նկարագրել «Thriller»-ի
հաջողությունները և դերը շոու բիզնեսում:
Ներածություն
![]() |
«Billie Jean»-ից մի կադր |
«Thriller»-ը` ամերիկացի
երգիչ Մայքլ Ջեքսոնի 6-րդ ձայնասկավառակն է: Այն թողարկվել է 1982թ. նոյեմբերի
30-ին «Epic Records»-ի կողմից` որպես շարունակություն արտիստի 1979թ.-ի «Off the
Wall» հաջողված ձայնասկավառակին: «Thriller»-ն իր երաժշտական ժանրերով շատ նման է «Off the Wall»-ին: Նրա մեջ մտնում են այնպիսի
ժանրեր` ինչպիսիք են փոփը, R&B-ին, դիսկո երաժշտությունը և այլն: Ձայնագրությունները տեղի
են ունեցել 1982թ. ապրիլի և նոյեմբերի միջև ընկած ժամանակահատվածում` Լոս Անջելեսի
«Վեսթլեյք» ձայնագրման ստուդիայում` Կալիֆոռնիայում: Ձայնասկավառակի ընդհանուր
բյուջեն կազմել է 750.000 ԱՄՆ դոլար: Ձայնասկավառակի պրոդյուսերն է Քուինսի Ջոնսը:
Ձայնասկավառակի երգերից 7-ը հասել են մինչև «Billboard Top 100»-ի առաջին 10 հորիզոնականները: Երգերից 3-ը ունեն տեսահոլովակներ:
Ընդամենը մեկ տարում «Thriller»-ը դարձավ և մինչև հիմա մնում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը, 65-110 միլիոն օրինակով վաճառված ամբողջ աշխարհում: Այն նաև ճանաչվել է ԱՄՆ-ում բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակը:
«Thriller»-ը թույլ տվեց Մայքլ Ջեքսոնին իր հանդիպումով ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Սպիտակ տանը և կատարումներով MTV-ում կոտրել ռասայական պատնեշները: «Thriller»-ի, «Billie Jean»-ի և «Beat it»-ի համար նկարահանված տեսահոլովակները շարունակաբար շատ երկար ժամանակ ցուցադրվեցին MTV ալիքով: 2012 թվականին «Slant Magazine»-ը ձայնասկավառակը հռչակեց որպես 1980-ականների լավագույն ձայնասկավառակը:

Նախադրյալները
![]() |
«Thriller» տեսահոլովակ |
Ջեքսոնի
նախորդ ձայնասկավառակը` «Off the Wall»-ը ունեցել է բավականին լուրջ
հաջողություններ` վաճառվելով 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ջեքսոնը
Բրանկայում խոստովանել է, որ նա ցանկանում էր լինել շոու բիզնեսի ամենամեծ աստղը և
ամենահարուստը: Ջեքսոնը դժգոհել էր «Off the Wall»-ի արդյունքներից և նշել, որ
անարդար է, որ իր այդ ձայնասկավառակը չստացավ «Տարվա լավագույն ձայնագրություն
մրացանակը» և հավելել, որ դա այլևս չի կարող լինել: Նա նաև ցանկացել է ստեղծել մի
այնպիսի ձայնասկավառակ, որը մի շարք ռեկորդներ սահմանի և լինի բոլոր ժամանակների
ամենաշատ վաճառվածը:
Ձայնագրությունը
![]() |
«Beat it» |
Քուինսի
Ջոնսը շարունակեց իր աշխատանքները Մայքլ Ջեքսոնի հետ ձայնագրելով «Thriller»-ը:
Ջեքսոնը կրկին միացավ «Off the Wall»-ի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ, որպեսզի
ձայնագրի իր թվով 6-րդ ձայնասկավառակը: Նրանք միասին աշխատեցին 30 երգերի վրա`
որոնցից 9 ընգրկվեց ձայնասկավառակի
ցանկում: Ի տարբերություն շատ ուրիշ երգիչների Ջեքսոնը չէր գրում իր երգերը թղթի
վրա: Դրա փոխարեն նա թելադրում էր դրանք ձայանագրիչին, իսկ երգի ձայնագրության
ժամանակ Ջեքսոնը դրանք երգում էր իր հիշողության միջոցով:
Ստեղծագործությունները
«Thriller»-ը
Ջեքսոնի նախորդ` «Off the Wall» ձայնասկավառկի երաժշտական առումով «մաքրված»
տեսակն է: Պարային և ռոք երգերը ավելի ագրեսիվ են այն դեպքում, երբ փոփը և
բալադները ավելի թեթև են: Ձայնասկավառակը ներառում է « The Lady in My Life», «Human Nature» և «The Girl
Is Mine» բալադները, «Billie Jean» և «Wanna Be Startin' Somethin'» պարային
ստեղծագործությունները: «Thriller»-ով Մայքլ Ջեքսոնը սկսել է իր անդրադարձը պարանոյիկ,
մութ թեմաներին: «Beat It»-ը Մայքլ Ջեքսոնի առաջին հաջողված ռոք
երգն է: « Human Nature»-ը մռայլ և տխուր երգ է, որի մեջ կան այնպիսի տողեր
ինչպիսիք են. «Առավոտյան դուրս եմ նայում պատուհանից: Քաղաքի սիրտը սկսում է
բաբախել: Դուրս եմ գալիս, դիպչում նրա ուսին, ես երազում եմ փողոցի մասին»: