Տեսաշխարհ

Այս բաժնում տեղադրելու իմ հետ կապված որոշ տեսանյութեր, որոնք, կարծում եմ, պետք է տեսնեն իմ բլոգը դիտողները:



Ահա և վերջ: Սա մեր վեջին տեսանյութն է: Այլևս ոչ մի համերգ, ոչ մի ներկայացում չի լինելու: Այս կարճ 4 րոպեների մեջ փորձել ենք ամփոփել մոտ 2 տարվա դժվար աշխատանքի արդյունքները:



Ներկայացնում ենք նույն երգչի Dangerous համարը: Ճիշտ է շատ տարբեր ենք ներկայացրել, բայց այս մեկը ուրիշ է: Այստեղ լրիվ հագուստով ենք ու կատարայալ պարով:



Մոտ մեկ տարի դադարից հետո որոշեցինք կրկին հավաքվել և մի քանի տեսանյութ պատրաստել, որոնք ցույց կտան մեր պարային ունակությունները: Այս համարում ես և Խաչատուրը ներկայացնում ենք Մայքլ Ջեքսոնի Smooth Criminal պարը: Ինչպես հիշում եք՝ ավելի վաղ ներկայացրել էինք այս համարի փորձը: Այս անգամ փորձ չենք ներկայացնում: Ներկայացնում ենք համարը ամբողջովին:



Եվ վերջապես բազմաթիվ այսպիսի փորձեր եւ դժվար աշխատանքից հետո մեզ հրավիրեցին «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթեր հարցրազրույցի եւ ներկայացնելու մեր պարը: Հաղորդման առաջին մասում մենք պատասխանում ենք հաղորդավարների հարցերին, իսկ երկրորդ մասում ցուցադրում ենք Մայքլ Ջեքսոնի Dangerous համարը, բայց այս անգամ արդեն ամբողջական հագուստով եւ պարով:



Այս տեսանյութում արդեն պարին անդրադարձել են պրոֆեսիոնալ կերպով: Ցուցադրում ենք մեր Բրեյք դանսի եւ Մայքլ Ջեքսոնի պարերի ունակությունները:



 Այս տեսանյութում մենք նորից կատարում ենք Մայքլ Ջեքսոնի համարներից մեկը՝ The Drill եւ They don't care about us:



Նույն խմբում նույն անձնակազմով կատարում ենք Մայքլ Ջեքսոնի You rock my world համարը:

Комментариев нет:

Отправить комментарий