24 ноября 2011 г.

Բարսելոնա-Միլան ֆուտբոլային խաղ

     Որպես սաստիկ ֆուտբոլասեր ուղղակի չէի կարող չգրել ֆուտբոլի մասին: Երեկ երեկոյան տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումները: Ինձ ամենաշատը հետաքրքրել էր H խմբի Բարսելոնա-Միլան մրցամարտը: Այս ակումբների խաղը միշտ անցել է լարված, հետաքրքիր եւ ուժեղ պայքարով առանց ինչ որ մեկի մեծ առավելությամբ: Այս խաղն էլ բացառություն չէր:
  
   Քանի որ այն մեծ նշանակություն չուներ եւ ոչ մի բան չէր փոխում խմբում, ակումբներն ուղղակի գեղեցիկ ֆուտբոլ էին ցույց տալիս՝ զվարճացնելով երկրպագուներին եւ հանդիսատեսներին: Խաղն ընթացավ հավասար պայքարում Բարսելոնայի փոքր առավելությամբ: Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ Մեսսիի հիանալի փոխանցումից, Կեյտայի հարվածից հետո գնդակը դիպավ Վան. Բոմմելի ոտքին եւ հայտնվեց դարպասում: Բայց Բարսելոնան երկար ժամանակ չմնաց առաջատարը հաշվի մեջ: 20-րդ րոպեին Իբրահիմովիչը, որը Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստն է՝ հավասարեցրեց խաղի հաշիվը: 11 րոպե ակումբները խաղացին առանց գոլ գրանցելու, բայց երկու դարպասների մոտ էլ եղան վտանգավոր պահեր: 30-րդ րոպեին Աքուիլանին խախտեց խաղի կանոնները Միլանի տուգանային հրապարակում: Մրցավարը նշանակեց տասնմեկ մետրանոց հատված: Գնդակին մոտեցավ Մեսսին: Առաջին փորձից Մեսսին գրավեց դարպասը, բայց մրցավարը չեղյալ համարեց այն, քանի որ Մեսսին շատ ձգձգեց հարվածը: Երկրորդ հարվածը նույնպես ավարտվեց գոլով, բայց այս անգամ ամեն ինձ օրենքի սահմաններում էր եւ գոլը հաշվեց:
  
   Ակումբներն ընդմիջման գնացին 2-1 հաշվով՝ հօգուտ Բարսելոնայի: Ընդմիջումից հետո 54-րդ րոպեին Բարսելոնայի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց Պրինց Բուատենգը: Այնուհետեւ, 9 րոպե անց Մեսսիի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Չավին, հաշվի մեջ առաջ գցելով Բարսելոնային: Եւ այլեւս գոլ չգրանցվեց եւ խաղը ավարտվեց 3-2 ի օգուտ Բարսելոնայի:

   Հ.Գ. Բոլոր գոլերը եւ վտանգավոր պահերը կարող եք դիտել ներքեւի տեսանյութում:

Գնում եմ ծառայելու հայրենիքիս

   Ահա եւ եկավ իմ ժամանակը ծառայելու Հայրենիքիս: Դա եւ լավ է, եւ վատ: Լավ է նրանով, որ պարտքս տալիս եմ Հայրենիքիս: Վատ է նրանով, որ որոշ ժամանակ չեմ կարողանալու գրել բլոգումս: Ճիշտ է ընդհամենը մեկ շաբաթ է, որ զբաղվում եմ այս գործով, բայց շատ է դուրս եկել ու ամպայման զարգացնելու եմ բլոգս: Դե ինչ ասեմ... Ձեզ առողջություն, երջանկություն եմ ցանկանում, ինձ էլ բարի ծառայություն: Կհանդիպենք որոշ ժամանակ անց:

Հ.Գ. Այս երգը լսելուց հետո շատ մեծ ոգեւորությամբ եւ մարտական ոգով եմ գնում ծառայության:

22 ноября 2011 г.

Շնորհավոր տոնդ, սիրելի Բրյուսովցի



   Ս.Թ. Նոյեմբերի 20-ին Ժ. 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էին «Շնորհավոր տոնդ, սիրելի Բրյուսովցի» խորագրով միջոցառում՝ հետեւյալ ծրագրով.
  • առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողություն,
  • «Միսս բրյուսով-2011» գեղեցկության մրցույթ,
  • «Երկու աստղ»
  • Բրյուսով «Top 5»
   
Միջոցառման կարեւվոր մասն էր կազմում ԵՊԼՀ առաջին կուրսեցու երդումը եւ առաջին կուրսեցիների ուսանողական գրքույկների հանձման հանդիսավոր արարողությունը, որը արդեն դարձել է բարի ավանդույթ ԵՊԼՀ-ում:
 
Ծրագրի երկրորդ մասում գեղեցկությունը գնահատող հանդիսատեսների համար եղավ անակնկալ: Նախապես պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից 50 գեղեցկուհիներից ընտրվել են 13-ը, ովքեր մրցում էին «Վիցցե- Միսս Բրյուսով-2011» եւ «Միսս Բրյուսով-2011» տիտղոսների համար:
 
   
Միջոցառման երրորդ հատվածում տեղ  գտավ «Երկու աստղ» ծրագիրը: ԵՊԼՀ հինգ  տաղանդաշատ ուսանողներ դուետով  հանդես եկան հայկական էստրադայի հինգ  հայտնի երգիչների հետ:
 
Միջոցառման հաջորդ մասում ելույթ  ունեցան ճանաչված երգիչներ, ովքեր  ԵՊԼՀ-ում մեկամսյա նախապես  անցկացված քվեարկության արդյունքում  ընդգրկվել էին «Բրյուսով Top 5»- ում:  Բրյուսովցիներին իրենց ելույթներով   շնորհավորեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը, Անդրեն, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը, Արմոն և շատ այլ հայտնի երգիչ- երգչուհիներ:
 
Միջոցառման ավարտին պարզ դարձան հաղթող գեղեցկուհիների անունները: «Վիցե-Միսս Բրյուսով-2011» տիտղոսին արժանացավ Օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանը, իսկ «Միսս Բրյուսով-2011» տիտղոսին արժանացավ նույն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Սահակյանը:
 
Համերգային ծրագրի վերջում պարզ դարձան ԵՊԼՀ այն չորս ուսանողները, ովքեր ճանաչվել են 2010-2011թթ. ուս տարվա լավագույն ուսանողներ:Նրանք են. ՕԼՖ ֆակուլտետից ՝ Հասմիկ Ոսկանյանը, Էմմա Գեւորգյանը : ԼՄՀ-ից ժորա Աֆրիկյանը, Նանա Աբրահամյանը: ՌՕԼՖ-ից՝ Լիլիթ Գրիգորյանը: Մագիստրատուրայից՝ Անահիտ Թունյանը: