29 января 2015 г.

6 օգտակար գործառույթ, որոնք կարող է կատարել հին iPhone-ը

Ի՞նչ անել հին iPhone-ի հետ նորը գնելուց հետո: Առաջին ամենահավանական տարբերակը վաճառելն է: Կարելի է, օրինակ, ծանոթներին հարցնել եւ էժան գնով առաջարկել հեռախոսը: Macdigger.ru-ն առաջարկել է 6 տարբերակ, թե ինչպես կարելի է օգտագործել հին iPhone-ը:

CarPlay-համակարգ

Cydia համակարգից տեղադրված անվճար կարգավորումը թույլ է տալիս iPhone-ի վրա միացնել մեքենաների համար նախատեսված Apple CarPlay-ը: Այդպիսով բոլոր ցանկացողները կարող են տեխնոլոգիան տեղափոխել բջջային հեռախոս, առանց մեքենային միացնելու: CarPlay-ի միջոցով iPhone-ը միանում է մեքենայի երաժշտական համակարգին եւ կառավարվում սենսորային էկրանի, ղեկի վրա գտնվող կոճակների եւ ձայնային հրահանգների միջոցով եւ թույլ է տալիս զանգ կատարել, երաժշտություն միացնել եւ SMS ուղարկել:


Անվտանգության տեսախցիկ

Հին հեռախոսը կարող է լավ անվտանգության տեսախցիկ դառնալ: Դրա համար անհրաժեշտ է ուղղակի App Store-ից համապատասխան ծրագիրը տեղադրել: iOS-ի համար ստեղծված ծրագիրը արձագանքում է շարժումներին եւ ձայնին: Ի դեպ iPhone-ը կարող է ձայնային ազդանշան տալ, եթե ինչ-որ մեկը այն անջատի հոսանքից:


«Խելացի տան» կառավարման վահանակ

Հին iPhone-ը կարելի է օգտագործել որպես հեռակառավարման վահանակ: Դրա համար պետք է սարքը տանը ինչ-որ տեղ տեղադրել եւ միացնել լուսավորության համակարգը, ավտոտնակի դարպասները, տաքացնող սարքերը, տեխնիկա եւ այլն:


Տեսագրանցիչ

Սարքից կարելի է լավ տեսագրանցիչ ստանալ: Իհարկե, դրա համար պետք է դիմային ապակուն ամրացնելու հարմարանք գնել: Երբ համապատասխան ծրագիրը միացրած է, հեռախոսը կանի այն ինչ անում է սովորական տեսագրանցիչը: Սա ունի ակնհայտ առավելություն քանի, որ դրա համար հատուկ սարք պետք չէ:


GPS-որոնողական համակարգ մեքենայի համար

Իհարկե, ցանկացած մարդ մեքենա գնելուց հետո ձայնաազդանշանային համակարգ է տեղադրում, բայց եթե, այնուամենայնիվ, գողերը կարողացել են մեքենան բացել, ապա հին հեռախոսը կարող է օգտակար ծառայություն մատուցել: «Գտնել iPhone»-ը գործառույթի շնորհիվ մեքենան կարելի է գտնել GPS-ի միջոցով: Եթե այդ ժամանակ հեռախոսը լավ է թաքցրած մեքենայում, դա նշանակում է, որ դուք հեշտությամբ կգտնեք մեքենան:


Ռադիոդայակ

Նորածին երեխան անդադար խնամքի կարիք ունի: Ծնողները նրան են նվիրում իրենց ամբողջ ժամանակը: Բայց եթե ստիպված պետք է որոշ ժամանակ բացակայեք, կարող եք վստահ լինել, որ երեխային հետ ամեն ինչ լավ կլինի: iPhone-ը կարելի է օգտագործել որպես ռադիոդայակ: Սմարթֆոնը արձագանքում է երեխայի արթնանալու կամ լացի դեպքում:


27 января 2015 г.

iPad-ը այսօր դարձավ 5 տարեկան

Macdigger.ru-ն գրում է. 5 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին Apple-ը աշխարհին ներկայացրեց առաջին iPad-ը, որը առանց չափազանցնելու հեղափոխություն իրականացրեց համակարգչային տեխնիկայի շուկայում: Սարքը, որը կարողանում էր համատեղել համակարգչի, ընթերցանության սարքերի եւ մասամբ սմարթֆոնի հնարավորությունները, հայտնագործություն էր օգտատերերի համար

Apple առաջին կազմակերպությունը չէր, որը թողարկեց պլանշետ: Դեռ 2000-ական թվականների սկզբում շուկայում արդեն հասանելի էին ViewSonic V1100 եւ Fujitsu Stylistic ST4000 պլանշետները: Սակայն այս սարքերը բարձր գին ունեին (2-3 հազար դոլար), չափսերի եւ քաշի պատճառով հեշտ չէին օգտագործելու համար, մարտկոցը շատ քիչ էր աշխատում՝ 2-3 ժամ: Արտադրողները նշում էին, որ սարքը աշխատելու համար է: Հենց այդ նպատակով էլ սարքի հետ արտադրվել էր հատուկ գրիչ եւ սեղանին տեղադրելու հարմարանք:

Բացի դրանից Microsoft-ը փորձեց առաջ ընկնել եւ iPad-ի շնորհանդեսից երեք օր առաջ ընկերության այն ժամանակվա ղեկավար Ստիվ Բամլերը ներկայացրեց Slate 500 անունը կրող պլանշետը, որը արտադրվել էր HP ընկերության հետ համատեղ: Բայց, քանի որ այդ սարքը աշխատում էր Windows 7 օպերացիոն համակարգով, իսկ այդ համակարգը նախատեսված չէր պլանշետներում օգտագործելու համար, Slate 500-ը հաջողություն չունեցավ: Ավելին՝ iPad-ի շնորհանդեսի օրը նրա մասին բոլորը մոռացան:



Apple-ը օրիգինալ սարք արտադրեց, որը նպատակաուղղված էր ոչ այնքան ինչ-որ բան ստեղծելու, որքան ընդունելու եւ փոխանցելու համար: iPad-ի մասին խոսակցությունները սկսվել էին թողարկվելուց շատ ժամանակ առաջ: Օգտատերերը անհամբերությամբ սպասում էին, թե արդյո՞ք Apple-ը իրենց թույլ կտա «ձեռքի վրա» ֆիլմեր նայել, խաղալ, համացանց մուտք գործել, կարդալ էլեկտրոնային գրքեր եւ թերթեր:

Առաջին iPad-ի շնորհանդեսին եկած հանրությունը Սթիվ Ջոբսին, որը այդ ժամանակ արդեն չէր թաքցնում, որ ծանր հիվանդ է, կանգնած եւ բուռն ծափահարություններով դիմավորեց: «Մեզանից յուրաքանչյուրը օգտագործում է սմարթֆոն եւ նոթբուք: Մեզ հետաքրքրում է արդյո՞ք նրանց մեջտեղում տեղ կա երրորդ սարքի համար»,- առաջին iPad-ը ներկայացնելուց առաջ հայտարարեց Apple-ի ղեկավարը: Հինգ տարվա ընթացքում վաճառված սարքերի քանակը ցույց է տալիս, որ տեղ իրոք եղել է:


Apple վաճառքի առաջին օրը 300.000 սարք վաճառվեց: Մեկ միլիոն պլանշետ ԱՄՆ-ում վաճառվեց մեկ ամսվա ընթացքում: Առաջին տարվա ընթացքում Apple 14.8 միլիոն iPad վաճառեց ամբողջ աշխարհում, որը զբաղեցրեց այդ շուկայի 90%-ը: Դա մոտավորապես 5 անգամ ավելի շատ է քան կանխատեսում էին վերլուծաբանները:

Հետաքրքիր է, որ Ջոբսը հետագայում խոստովանեց, որ սկզբում Apple-ը iPad-ի նախնական տարբերակն է թողարկել եւ միայն այդ տարբերակից է ստեղծվել iPhone-ը: Պլանշետային համակարգիչը որոշվել է թողարկել այն ժամանակ, երբ տեխնոլոգիաները ավելի շատ կզարգանան: Եվ Ջոբսը չսխալվեց: Չէ՞ որ հիմա էլ պլանշետ բառը լսելիս մենք առաջին հերթին iPad-ն ենք հիշում: