Երկար ժամանակ մտածում էի, ինչ գրեմ բոլգումս: Թարսի պես մտքիս ոչինչ չէր գալիս: Եվ ինչպես ասում են, ես չգտա գրելու նյութ՝ նյութը եկավ գտավ ինձ:

- Բացեց web brouser-ը եւ հավաքեց www.facebok.ru: Մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը ասաց, որ նման էջ գոյություն չունի:
- Նկատեց սխալը եւ այս անգամ հավաքեց այսպես. www.facebook.ru: Նորից մի քանի րոպե մտածելուց հետո հեռախոսը տվեց նույն պատասխանը:
- Կարծես հասկացավ՝ ինչումն է բանը: Ջնջեց գրածը եւ հավաքեց այսպես.www.facebook.am: Ավելորդ եմ համարում նշել, թե հեռախոսը ինչ պատասխանեց:
- Վերջապես բազմաթիվ փորձերից հետո հավաքեց www.facebook.com եւ հեռախոսը ազատ մուտք գործեց այդ կայքը:
- Մուտք գործելուց հետո, նա սկսեց գրել իր login-ը: Իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ նա գրում էր իր «ադնակլասնիկի» լոգինը: Երեւի մտածում է, թե բոլոր սոցիալական ցանցերը նույնն են եւ ընդամենը մի լոգինով կարելի է բոլորը մուտք գործել:
- Հետո հասկանալով իր սխալը, գրեց ճիշտ լոգինը եւ գաղտնաբառը:
Հիմա ցանկանում եմ նշել այդ տղայի համար շատ ցավալի, իսկ ինձ համար շատ զվարճալի փաստը: Այս բոլոր տանջալից գործողություններից հետո, երբ նա արդեն հասնում էր իր նպատակին, հասավ իմ իջնելու կանգառը: Իջնելուց հետո ես նայում էի նրա «դժբախտ» դեմքին, որը ասում էր. «Այ ախպեր էսքան չարչարվեցի, տվայտվեցի, որ քեզ ցույց տամ, որ ես էլ եմ կարում «ֆեյսբուք անեմ», իսկ դու իջար գնացի՞ր»: Ի պատասխան ես ընդունեցի մի դեմք, որով ասում էի. «Ախպերս հավատում եմ, հավատում եմ մի նեղվի: Զգացի, որ ունես, մի չարչարվի»:
Եվ այս ամենից հետո բարձր տրամադրությամբ հանդիպեցի ընկերներիս, պատմեցի կատարվածը՝ լիաթոք ծիծաղեցնելով նրանց...