
Եթե կնոջ և տղամարդու
մեջ ուղղակի կիրք կա, ապա դժվար թե նրանք կարողանան, օրինակ ամուսնանալ, երեխա ունենալ
ու մինչև խոր ծերություն ապրել միայն կրքով: Չէ որ ժամանակի հետ բոլորս էլ ծերանալու
ենք ու կորցնելու ենք մեր երբեմնի գրավչությունը: Եվ կիրքն էլ ժամանակի հետ մարելու
է:
Իսկ նրանք, ովքեր պարուրված
են իսկական սիրով` կարող են միասին հավերժ ապրել: Իսկական սերը շատ դժվար է քանդել:
Բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել և հետևողական, քանի որ կարող է գալ մի օր, որ
աշխարհի ամենահամերաշխ զույգերը դառնան իրար թշնամի և փոխադարձ ատելությամբ պարուրվեն:
Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է արտահայտությունը շատ ճիշտ է: Միշտ պետք է հիշել
այն, միշտ:
Լավ, տխուր բաները թողնենք
մի կողմ, անցնենք ուրիշ թեմայի: Փորձեմ մի փոքր նկարագրել սերը: Ինչպես նշեցի վերևում՝
դա շատ բարդ զգացմունք է: Սերը այն է, որ ամեն ինչում տեսնում ես քո սիրած էակին: Երազում,
հեռուստացույցի էկրանին, երկնքում, փողոցում նույնիսկ խալու վրայի նախշերը նրան ես
նմանեցնում: Սերը այն է, որ ուրախանում ես քո սիրած էակի հաջողություններով, բայց և
նրա հետ հավասար տխրում ես դժբախտությունների համար: Սերը այն է, որ երբ նրան հեռվից
տեսնում ես՝ սիրտդ անցնում է մարաթոնյան վազքի, կարծես ցանկանալով րոպե առաջ փարվել
նրան: Սիրող սրտերը հաճախ կարող են նույնիսկ լաց լինել շատ մեծ սիրուց: Հնացած է այն
մտածելակերպը, թե միայն թույլ մարդն է լալիս: Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բայց սիրո
մեջ՝ ոչ: Եթե լալիս ես՝ ուրեմն սիրում ես նրան, ուրեմն այդ զգացմունքը այնքան ուժեղ
է, որ չես կարող զսպել արցունքներդ: Ճիշտ է ասված, որ միայն սիրող զույգերը կարող են
տեսնել միմյանց
արցունքները: Ուրիշ զգացմունքներով պարուրվածները դա թուլություն կհամարեն:
Հավատացեք, երբ աղջիկն ու տղան փոխադարձ սիրո խոստովանություն
են անում, դա ամենահեշտ քայլն է: Իրական դժվարությունները սկսվում են հենց դրանից հետո:
«Ես քեզ սիրում եմ»-ն ուղղակի երեք բառից կազմված մի նախադասություն է, որ կարող ես
100 անգամ տարբեր մարդկանց ասել, բայց երբեք չիմանալ, թե դա ինչ է իրականում: Իսկ բուն
սերը դա մի ամբողջ կյանք է, որը պետք է ճիշտ ապրել: Սիրած աղջիկը կամ տղան ընկերուհի,
ընկեր, քույր, եղբայր չէ: Պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Սխալ են այն կարծիքները,
թե միայն իրար նման մարդիկ կարող են իրար հետ հաշտ ու համերաշխ ապրել ու երջանիկ ընտանիք
կազմել: Հաճախ այդպիսի մարդիկ շուտ են հոգնում իրարից՝ նույն ճաշակների պատճառով: Ավելի
մտերիմ են տարբեր ճաշակներ ու մտածելակերպ ունեցող զույգերը:
Խոսքս ուղղում եմ հատկապես
տղաներին, քանի որ շատ ժամանակ ձեզ մոտ առաջինն է զգացմունք առաջանում աղջկա նկատմամբ
և շատ հարցերում նախաձեռնողը դուք եք լինելու: Երբ Դուք գտնում եք Ձեր երազանքի աղջկան,
ինքներդ Ձեզ փոխելու բնական հակում է առաջանում՝ պայմանավորված նրանով, որ փորձում
եք նրան ավելի շատ դուր գալ։ Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին
նա է լսում, ուտել այն, ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան են դուր գալիս: Մի խոսքով,
ցույց եք տալիս, որ չունեք կայուն բնավորություն: Մի´ փոխեք Ձեր ճաշակը և հետաքրքրությունները.
դա մեծագույն սխալ է, նույնիսկ այն դեպքում, եթե նա ասում է, որ ուզում է, որ դուք
փոխվեք։ Եթե դուք դա անեք, նա կձանձրանա Ձեզնից:
Եթե ձեր ներկայիս ընկերուհին
անցյալում ընկեր է ունեցել և ժամանակ է գալիս, որ խոսում է նրա մասին կամ հիշում է
նրան, մի շտապեք զայրանալ, խանդի տեսարաններ սարքել կամ ամենավատը`բաժանվել նրանից:
Հաշվի առեք, որ աղջիկները կամակոր և բարդ էակներ են և նրանց հատուկ մոտեցում է պետք:
Օրինակ բերեմ մեքենան. եթե դուք փորձում եք առաջ գնալ, բայց փոխանցման տուփը
ետընթացի վրա է տեղադրված, ապա մեքենան երբեք առաջ չի գնա: Նույնը աղջիկների մոտ
է: Եթե նրանք դեռ հիշում են իրենց նախկին զուգընկերոջը, պետք է դանդաղ և հանգիստ նրան
հետընթաց վիճակից դնել առաջ գնալու վրա: Այստեղ կոպտությունը կամ ձայնային տվյալները
չեն օգնում:
Մի կարևոր կետ էլ պետք
է նշեմ: Աղջիկ-տղա ընկերություն: Շատ կասկածելի հարց: Շատ-շատ է խոսվել այս մասին:
Ոչ ոք չի կարող ասել, թե դա հնարավոր է, թե ոչ, քանի որ երբեք չես կարող վստահ լինել,
որ Ձեր ընկերությունը մի օր չի վերածվի սիրո: Աղջիկ և տղա ընկերները ավելի լավ են ճանաչում
իրար: Բնականաբար նրանք իրար այնպիսի բաներ կարող է պատմել, որը երբեք չէին պատմի իրենց
սիրած էակին: Դրանից հետևություն. նրանք իրար ոտից գլուխ ճանաչում են բոլոր թերություններով
ու առավելություններով և շատ հաճախ վերջում նրանք հասկանում են, որ չնայած այդ թերություններին՝
նրանք իրար սիրում են: Թերությունները միշտ էլ հնարավոր է ուղղել: Առավել վատ վիճակում
հայտնվում են կնամոլ տղամարդիկ: Նրանք թեթև ու հանգիստ իրենց աղջիկ ընկերոջը պատմում
են իրենց սիրային արկածների մասին և մի օր երջանիկ պատահականությամբ դառնում են ընկեր-ընկերուհի:
Իմ կարծիքով դժվար կլինի այդ աղջկան հետո համոզել, որ իրենից առաջ քո կյանքում ուրիշ
չի եղել: Ինչևիցե փաստերը ցույց են տալիս, որ գրեթե միշտ աղջիկ տղա ընկերները շատ երջանիկ
ընտանիք են կազմում, եթե բանը հասնում է սիրուն: