11 января 2015 г.

Facebook-ը վտանգավո՞ր է առողջության համար

Դուք դա կարող եք անել հերթի մեջ, մեքենայով կարմիր լույսի տակ կանգնած կամ նույնիսկ զրույցի ընթացքում: Մարկ Ցուկերբերգի գնահատմամբ՝ ցանկացած մարդ ամեն օր 40 րոպե է ծախսում դրա վրա: Հաղորդում է Foxnews.com-ը:

Դա Facebook-ն է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ համատարած ձգտումը տեսնելու, թե ինչ է հրապարակվել Facebook-ում այն պահից հետո, երբ դուք դուրս եք եկել կայքից` կարող է կտրել Ձեզ քնից, անձնական հարաբերություններից եւ վնասել առողջությունը:

Facebook օգտագործելը կարող է անվնաս սովորություն թվալ, սակայն որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Pew Resarch կենտրոնի համացանցի ծրագրի տվյալների համաձայն՝ չափահասների 73%-ը օգտագործում են սոցիալական ցանցերը, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում Facebook-ը: Սոցիալական ցանցերով ամենաշատը զբաղվում են Facebook-ի օգտատերերը: Նրանցից 40%-ը իրենց էջերը օրական մի քանի անգամ ստուգում են:

Facebook-ի հետեւանքները

Դուք կարող է չմտածեք, որ որեւէ գրառում կամ տեղադրված նկար կարող է ազդեցություն ունենալ Ձեզ վրա, բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ այս բարորակ թվացող գործողությունները կարող են վատ ազդեցություն ունենալ Ձեր առողջության եւ բարեկեցության վրա:

Անկախ տարիքից սոցիալական ցանցերով տարվելը կարող է Ձեզ ավելի մտահոգ դարձնել: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ Facebook-ը ավելացնում է անհանգստությունը այն ժամանակ, երբ Դուք սկսում եք Ձեր կյանքը համեմատել Ձեր Facebook-ի ընկերների կյանքերի հետ կամ երբ Դուք չեք ստուգել Ձեր ծանուցումները, որոշ ժամանակ:

Նույնիսկ, երբ դուք գիշերը պառկում եք քնելու, սոցիալական ցանցերի օգտագործումը կարող է ազդել Ձեր առողջության վրա: 6000 բրիտանացիների միջեւ անցկացված հարցումները ցույց են տվել, որ չափահաս մարդիկ ամեն գիշեր մոտավորապես 16 րոպե են ծախսում սոցիալական ցանցերում, կրճատելով քնի տեւողությունը: Քնի պակասը կարող է բարձրացնել դեպրեսիայի,անհանգստության, գիրության, սրտի կաթվածի եւ մահվան վտանգը:

Բայց Facebook-ն իր դրական կողմերն էլ ունի: Շատ մարդիկ, որոնք օգտագործում են այդ սոցիալական կայքը առողջական խնդիրները հաղթահարելու եւ նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց հետ կապվելու համար: Այս կապերը կարող էին հնարավոր չլինել, եթե անծանոթների հետ շփումը այսքան չհեշտանար: Բացի այդ մարդիկ, ովքեր Facebook-ում ազնիվ են ներկայանում կարող են երջանկություն զգալ, քանի որ նրանք քաղում են իրենց ընկերների աջակցության պտուղները համացանցում: