5 января 2015 г.

Microsoft-ը ներկայացրել է «ինտերնետի համար նախատեսված ամենաէժան հեռախոսը» առանց Wi-Fi-ի եւ 3G-ի (տեսանյութ)

Microsoft ընկերությունը ներկայացրել է ինտերնետ մուտք գործելու համար ամենամատչելի հեռախոսը: Nokia 215-ը գնահատվում է ընդամենը 29$ եւ վաճառքի կհանվի 2015 թվականի սկզբում:

Macdigger.ru-ի տեղեկացմամբ՝ նորույթը համալրվել է 2.5 դյույմանոց էկրան 320x240 չափսով, 0.3 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ եւ Bluetooth 3.0: Ամբողջական լիցքավորելուց հետո սարքը բավականին երկար կարելի է օգտագործել: Այն նաեւ ունի երկու SIM քարտերի օգտագործման հնարավորություն, FM ռադիո եւ լապտեր:

Nokia 215-ում նախօրոք տեղադրվել է Opera Mini, Twitter, Facebook եւ Messenger ծրագրերը, ինչպես նաեւ Bing որոնողական համակարգը: Սակայն հեռախոսը չունի Wi-Fi եւ, նույնիսկ, երրորդ սերնդի ցանցին միանալու հնարավորություն: Ինտերնետ մուտք գործելը հնարավոր է միայն EDGE անլար համակարգի օգնությամբ:

Հեռախոսի չափսերն են 116x50x12.9 մմ, քաշը՝ 78.4 գրամ: Հեռախոսում օգտագործվում է բավականին հզոր մարտկոց, որը սպասման ռեժիմում կարող է դիմանալ 29 օր եւ 20 ժամ խոսելիս:

Комментариев нет:

Отправить комментарий