iPhones.ru-ի հեղինակ Նատալյա Չեսնովան գրում է. Արդեն 8 տարի է անցել այն պահից, երբ Սթիվ Ջոբսը բարձրացավ
բեմ եւ մի սարքի մեջ իրար միացրեց iPod-ը, հեռախոսը եւ կապի միջոցը: Նա ծաղրեց փոքր
տառերով անհարմար ստեղնաշարները, որոնք այդ ժամանակ տեղադրվում էին խելախոսների (smartphone)
վրա, սենսորային էկրանի գրիչները անվանեց անիմաստ փայտիկներ եւ պատմեց, թե ինչու էր
Apple-ի արտադրած նոր հեռախոսի վրա անհրաժեշտ զարգացած օպերացիոն համակարգ: Այն ժամանակ
մենք դեռ չէինք հասկանում, որ հետեւում ենք պատմական իրադարձության, որի անունն է
«iPhone»:
Երեք հեղափոխական ծրագրեր. լայնէկրան iPod սենսորային կառավարման
համակարգով, հեղափոխական հեռախոս եւ նոր սարք համացանց մտնելու համար: Այդ ամենը միավորել
էին տալով նոր անուն. iPhone:
Սթիվ Ջոբսը 2009 հունվարի 9-ին iPhone-ի թողարկումը համեմատեց
1984 թվականին թողարկված Macintosh-ի հետ, որը գլխիվայր շրջեց համակարգչային աշխարհը
եւ iPod փլեյերի հետ, որը 2001 թվականին է թողարկվել եւ հնարավորություն է տալիս ջինսե
տաբատի հետեւի գրպանում տեղավորվում է 100.000 երգ: Ջոբսը ինչպես միշտ ճիշտ էր: Ջոբսը
զգում էր ժամանակի քամին եւ հետեւում էր դրան:
Առաջին iPhone-ի շնորհանդեսը՝ տեսանյութում
Комментариев нет:
Отправить комментарий