Մայիսյան եռատոների կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրավիրել
էր ՀՀ ՊՆ վարչական համալիր հարցազրույցի: Ի թիվս այլ հարցերի նախարարը խոսել է նաև
Շուշիի ազատագրման մասին:
«Շուշիի բերդաքաղաքը հզոր
հենակետ էր հանդիսանում: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում և
այն ազատագրելը և քաղաքի շուրջը տեղակայված բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական
կրակակետերը, հենակետերը ոչնչացնելը այնքան էլ դյուրին գործ չէր:
Շուշիի ազատագրման գործընթացը
սկսվեց դեռևս 1992 թվականի մարտ ամսից: Ասեմ, որ մենք այդ ողջ գործընթացը իրականացրեցինք
ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: Նախապատրաստվել օպերացիայի նշանակում
է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը,
ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել և որոշել այն ուղիները
որով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք:
Շուշիի օպերացիայի նախապատրաստման
պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով
այն հետաձգվեց և վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ն էր, այնպես որ հատուկ չէինք
պլանավորել մայիսի 8-ին ազատագրել Շուշին:
Օպերացիայի իրականացման
համար ընտրվել էր 4 ուղղություն: Առաջինը հյուսիսային ուղղությունն էր: Դա գլխավոր
հարվածի ուղղությունն էր, որի ղեկավարն էր Վալերի Չիչյանը: Երկրորդ՝ արևելյան, ուղղությունը
կրում էր «այլ հարված» անունը, դա Շոշի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագու Կարապետյանն
էր: Երրորդը հարավային ուղղությունը էր: Դա լայն շրջանցող հարված էր, որտեղ ղեկավարն
էր Սամվել Բաբայանը և որին էլ հանձնարարությունն էր տրվել դուրս գալով Զառսլու, Իսագուր
բնագիծը, վնասազերծել այդտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և, միևնույն ժամանակ, մարդասիրական
միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: և, իհարկե, մյուս՝ հյուսիսարևմտյան,
կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր, որտեղ ղեկավարը ես էի: Դա հյուսիսարևմտյան
ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներն էին խիտ անտառապատ տեղանքում,
որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր: Այդ շեղող հարվածով ուժերի մի մասը մենք
պետք է տեղափոխեինք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը
ազատագրել:
Կարող եմ ասել, որ ճիշտ
ժամանակին մենք կարողացանք կրակային խոցում իրականացնել և կրակային խոցման ազդեցության
ներքո ուժերը միաժամանակ դուրս եկան, մեր հրամանատարները ստորաբաժանումների, ջոկատների
հետ միասին կարողացան շարժվել:
Շուշիի բերդաքաղաքին մենք
բոլորս ծանոթ ենք: Մագլցել այդ սարերը, ժայռերը, բարձրանալ իրենց բուն հենակետերը և
ազատագրել քաղաքը բավականին բարդ գործ է: Բայց միևնույն ժամանակ դա մեզ հպարտություն
է բերում, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, իրենց հմտությունների, ունակությունների,
մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու
շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այդ խնդիրը: Իրականացրեցինք, որովհետև կար նվիրում
յուրաքանչյուր զինվորականի մոտ: Իրականացրեցինք, որովհետև գիտակցաբար էինք մենք գնում
դրան, գնում էինք ապահովելու Արցախի ներքին
խաղաղ կյանքն ու արարումը:
Շուշիի ազատագրմամբ մենք
ավարտեցինք ԼՂ հանրապետության ներսի բոլոր կրակակետերի վնասազերծումը և պաշտպանության
իրականացման, անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը տեղափոխվեց դեպի արտաքին
շրջանակ, իսկ միակողմանի մտածելու շնորհիվ մենք կարողացանք նաև հետագայում տոնել հաղթանակներ:
Շուշիի
ազատագրմամբ մենք կապ հաստատեցինք նաև մայր հայրենիքի՝ Հայաստանի, հետ: Լաչինի միջացնքի
ազատագրումը շարունակությունն էր բոլոր այն կրակակետերի վնասազերծման, որոնք մեկուսացրել
էին ԼՂՀ-ն Հայաստանից և այդ միջանցքի ստեղծմամբ էր, որ մենք կարողացանք հետագայում
համակողմանի ապահովման բոլոր միջոցառումներն իրականացնել և վերջնական հաջողություն
ունենալ»:
Իմ նյութը տեղ է գտել Aravot.am, Armenpress.am, 168.am, Henaran.am, Asekose.am կայքերում, ինչպես նաեւ Մեր բանակը Ֆեյսբուքյան էջում:
Комментариев нет:
Отправить комментарий