«Экзорци́зм»-ը սատանաների և այլ գերբնական ուժերի հեռացումն է դիվահար մարդու մարմնից
աղոթքների և հատուկ ծիսակատարությունների միջոցով: «Экзорци́зм» երևույթը ունի երկար պատմություն, և շատ կրոնների և մշակույթների մեջ մեծ
նշանակություն ունի:
Վերջերս համացանցում
տեսա մի պատմություն և տեսանյութ նվիրված Անելիզա Միխել անունով մի աղջկա: Նա հայտնի է նրանով,որ իր կյանքի հիման վրա նկարահանվել
է ֆիլմ՝ «Եմիլի Ռոուզի 6 դևերը»: Անելիզան
ունեցել է հոգեկան շեղումներ 16 տարեկանից մինչև մահ: Տեսանյութի մեջ լսվում է, թե
ինչպես են նրան «экзорци́зм»-ի ենթարկում:
Աղջկա մասին պատմության
մեջ գրված է, որ բժիշկները կարծել են, թե նա տառապել է էպիլեպսիայով, սակայն ոչ մի
բուժում փոփոխություն չի առաջացրել: Իսկ հոգևորականները համոզված էին, որ նրա մեջ բնակություն
են գտել դևեր: Եվ այդ համոզմունով նրան ենթարկում են «экзорци́зм»-ի, որից հետո,
նա մահանում է:
Այստեղ է, որ գիտությունը և կրոնը բախվում են: Բժիշկները համոզված լինելով, որ նա սովորական հիվանդ է դեղամիջոցներ
են տալիս նրան, սակայն չի օգնում: Չի օգնում նաև հոգևորականի գործողությունը և աղջիկը
մահանում է:
Շատ խառը և մութ
պատմությունը է: Չի կարելի միանշանակ ասել, թե որ կողմն է սխալ և, որը ճիշտ: Դա նույնքան
բարդ հարց է, որքան մարդը առաջացել է կապկից, թե Ադամից ու Եվայից: Եվ ոչ մի ընդհանրություն
հնարավոր չէ գտնել, քանի որ նրանք երկուսն էլ ներկայացնում են խնդրի տրամագծորեն տարբեր
բացատրություններ:
Այստեղ գոյություն
ունի անհատի հավատի խնդիր: Եթե մարդ միանշանակ հավատում է կրոնին և բացառում է այլ
տարբերակ, ապա նրա համար ընդունելի կլինի աղջկա դիվային հիվանդությունը: Իսկ ով այդքան
էլ չի հավատում կրոնին, Աստծու գոյությանը և Աստվածաշնչին, նա կընդունի բժիշկների ասածը:
Համենայն դեպս դժվար
թե մարդ այնպես հիվանդանա, որ խուսափի Հիսուսի նկարներից, հրաժարվի խմել օրհնված ջուր
և կոտրի խաչերը: Նաև դժվար է հավատալ, որ մարդը նորմալ ուտելիքներից կհրաժարվի և միջատ
ու կարիճներ կուտի:
Այս դեպքի կրոնական
մոտեցումն էլ է կասկածի տեղիքներ տալիս: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է
մարդու մեջ 6 դև մտնել և ապրել:
Այս առեղծվածը, երբեք չի բացահայտվի, այնպես ինչպես
երկրի ծագումը, մարդկանց ծագումը և այլ նման հարցեր:
Комментариев нет:
Отправить комментарий