7 сентября 2012 г.

Այսպիսին է մեր հերոսը


Մի քանի օր առաջ ամբողջ մամուլում տարածում գտան հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և նրա`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալու լուրերը: Դա կարծես սառը ցնցուղ լիներ Հայաստանի գլխին: Ադրբեջանն իր այս քայլով խախտեց մի շարք օրենքներ, այդ թվում` իր իսկ սահամանադրությունը: Այսպիսով ադրբեջանկան տոտանլիտար ռեժիմի հերթական արկածախնդրությունը դարձավ ողջ քաղաքակիրթ երկրների քննադատության առարկան: Կարծես թե ամեն ինչ խոսում էր Ադրբեջանի դեմ, բայց այդպես չէ: Ինչպես լինում է միշտ, նմանատիպ  իրավիճակներում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնք պաշտպանում են Սաֆարովին: Ցավալին այն է, որ այդպիսի հոդվածներ եղան նաև մեր երկրի մամուլում: Մասնավորապես հոդվածներից մեկում կոչ էր արվում հանգիստ թողնել Սաֆարովին, քանզի մենք էլ ունենք մի քաղաքացի, որն վաղաժամկետ ներման էր արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից և որպես հերոս վերադարձել Հայաստանի Հանրապետություն: Կարճ ներկայացնենք Վարուժանի պատմությունը մանրամասն պատկերացում կազմելու համար իրավիճակի մասին: 

Վարուժան Կարապետյանը 1983 թ.-ի հուլիսի 15-ին Փարիզի Օրլի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրում ճամպրուկով՝ թուրքական ավիաընկերության օդանավ պայթեցնելու նպատակով: Չվերթը հիմնականում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների համար էր: Թռիչքը հետաձգվում է: Պայթյունը տեղի է ունենում ոչ թե օդում, այլ' օդանավակայանում: Զոհվում է 8 անմեղ մարդ, որոնցից թուրք ընդամենը երկուսը, 4-ը ֆրանսիացի, 1 շվեդ ու 1 ամերիկացի: Վիրավորվում է 65 քաղաքացի: Դատը Ֆրանսիայում է կայանում: Արդարադատությունը Վարուժան Կարապետյանին դատապարտում է ցմահ ազատազրկման: 2001 թ., ապրիլի 24-ին 18 տարի բանտարկությունից հետո Վարուժան Կարապետյանը Ֆրանսիայի հայ համայնքի և իր գաղափարակից ընկերների տարբեր ճնշումների շնորհիվ ազատվում և ուղարկվում է ՀՀ: Մայիսի 4-ին Կարապետյանը հանդիպում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Անդրանիկ Մարգարյանը հայտնում է, որ շատ ուրախ է վերջապես հերոսին տեսնել հայրենիքում ու ազատության մեջ, իսկ Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստանում է հերոսին ապահովել աշխատանքով և բնակարանով

Եվ ահա հիմք ընդունելով այս փաստը, որոշ լրագրողներ փորձում են, կոպիտ ասած, փակել հայերի բերանը, բայց նրանք հաշվի չեն առնում մի հանգամանք: Այս երկու դեպքերը լիովին տարբեր են և ընդհանուր եզրույթներ փնտրելը նրանց մեջ ուղղակի տգիտության հետևանք է: Ռ.Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել է ռասիստական խտրականության, էթնիկ, ազգային պատկանելիության, ատելության հողի վրա: Իսկ Վ.Կարապետյանի դեպքը լրիվ այլ է: Նրա դրդապատաճառները այդպիսի քայլի դիմելու լրիվ այլ են: Մի մեջբերում անենք իր վերջերս արած հարցազրույցներից մեկից. «Օռլիի գործողության նախորդող ժամանակաշրջանը ամենաթեժ շրջանն էր ԱՍԱԼԱ-ի համար. նախորդ ամիսներին մենք շատ կորուստներ էինք ունեցել: Կախաղան էր բարձրացվել Լևոն Էքմեքճյանը, Անկարայում նահատակվել էր Զոհրաբ Սարգսյանը, Լիբանան էր ներխուժել իսրայելյան բանակը, այնտեղ մեր ռազմակայաններում, մեծ թվով զոհեր էինք տվել: Եվ թուրքերն անխնա հալածում էին մեզ աշխարհի տարբեր վայրերում  Բեյրութում գնդակահարել էին Մինաս Սիմոնյանին: Այդ օրերին էլ ԱՍԱԼԱ-ն որոշեց հակահարված տալ թուրքական իշխանություններին և նրա ներկայացրած բոլոր հաստատություններին: Թիրախ էր ընտրված թուրքական ավիաուղիները, քանի որ այդ ուղիներով թուրքական ՄԻԹ կազմակերպությունը իր գեներալներով ու պատվիրակներով գալիս էր Ֆրանսիա: ԱՍԱԼԱ-ի նպատակն էր ոչնչացնել այդ պատվիրակությանը, ովքեր գալիս էին հալածելու և քայլեր ձեռնարկելու ԱՍԱԼԱ-ի դեմ»: Եվ իհարկե օպերացիայի ձախողվելուց և 4  անմեղ զոհեր լինելուց հետո (չհաշված 4 թուրքերը) ԱՍԱԼԱ-ն հայտարարում է, որ դա կազմակերպվել է իր ձեռքով և Վարուժանը որպես իսկական հայ տղամարդ կրում է իր պատիժը Ֆրանսիայում, բանտում անցկացնելով 18 տարի: 
Կա նաև մեկ այլ հանգամանք, որը հաշվի չեն առել լրագրողները: Ռամիլ Սաֆարովը հանդիսանում է ադրբեջանական բանակի սպա և անթույլատրելի է նման քայլ կատարելը, քանի որ իսկական սպան պետք է ունենա պատվի համապատասխան վարքականոն: Սպան պետք է օրինակ ծառայի իր ազգին: Նա պետք է կարողանա ճիշտ ներկայացնել իր ազգը օտար երկրնում: Բանակի սպային տեսնելով մարդիկ կարծիք են կազմում այդ երկրի ժողովրդի մասին: Չնայած զարմանալի չէ: Սաֆարովը շատ ճիշտ ներկայացրեց իր ժողովուրդը, իր ազգը օտարերկրյա պետությունում: Եվ մարդիկ շատ ճիշտ կարծիք սկսեցին կազմել Ադրբեջանի մասին, եթե մինչև այդ չէին կազմել: Նա կարող էր Գուրգենին ոչ թե քնած ժամանած սպանել, այլ օրը ցերեկով, դիմացը կանգնած, նախօրոք զգուշացնելով, որ պատրաստվում է հարձակվել: Սաֆարովը ոչ մի կերպ չի մտնում իսկական սպայի կերպարի մեջ: Նրան ավելի շատ կարելի է նմանեցնել բորենիների, որոնք հարձակվում են միայն ընկած կենդանու վրա կամ ուտում են ավելի հզորների թողած մսի կտորները: Իսկ Վարուժանը ազատ քաղաքացի է: Նա ոչ մի կապի չուներ պետության և բանակի հետ: Նա գործել է որպես անհատ և իր պատիժը նույնպես կրել է որպես անհատ և չի վարկաբեկել իր երկիրը:

Ահա այս պատմություններից և համեմատություններից երևում է, որ Վարուժանի դեպքը անկասկած արդարացի վրեժ էր` ընդդեմ ոճրագործ թուրքերի: Եվ նրանք դա արեցին բացահայտ կերպով: Սաֆարով կոչեցյալը Վարուժանի նման տղամարդ չգտնվեց: Նա քնած վիճակում կացնով սպանեց անմեղ մարդու և կարող էր սպանել նաև երկրորդին, եթե չմիջամտեին:

Եվ այս ամենից հետո գտնվում են մարդիկ, որոնք փորձում են այս դեպքերը կապել իրար հե՞տ: Ո՞րն է իմաստը: Ինչպիսի՞ համեմատության եզրեր կարող են ունենալ փոքրոգի վախկոտ ադրբեջանցին և հպարտ հայը: Իհարկե մենք չենք արդարացնում Վարուժանի արարքը: Սպանությունը մնում է սպանություն: Սակայն կան մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս այս դեպքերը համեմատել իրար հետ: Վարուժանին հարցնում են բանտում անցկացրած իր տարիների մասին, նա պատասխանում է, որ միակ բանը որի համար ափսոսում է, դա այն է, որ չի կարողացել մանսակցել Արցախյան ազատամարտին: Այսպիսին է մեր հերոսը:

Комментариев нет:

Отправить комментарий