«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կայք բացում, եթե չեն կարող նյութերով ապահովել: Փաստորեն, օրենքը ցանկացած մարդու թույլ է տալիս կայք բացել եւ ուրիշների հասցեին վիրավորանքներ գրել: Ու այդ կայքերում, բացի էլեկտրոնային փոստի հասցեից, ոչինչ չկա, եւ դու նրանց դեմ ոչինչ չես կարող անել: Ինձ թվում է, եթե նյութ չունես, ֆոտո չունես, գրելու բան չունես՝ պետք է թերթ չտպես»,- անդրադառնալով լուսանկարների գողության դեպքերին, ասաց ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանը:
Նա կարծում է, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում հստակ ամեն ինչ գրված է. «Ուղղակի պետք է կարդալ: Օրենքում գրված է, որ վերահրապարակելու համար պետք է հարցնել հեղինակի թույլտվությունը, բայց ոչ ոք չի հարցնում»:
Ըստ Գերման Ավագյանի, օրենքում կա միայն մի խնդիր, որն անիմաստ է դարձնում գրագողության դեմ պայքարելը: Դա փոխհատուցում պահանջելու սահմանափակումն է: Պարոն Ավագյանը առաջարկում է հանել այդ սահմանափակումը. «Օրենքում նախատեսվածը, եթե չեմ սխալվում, 300 դոլարից չի անցնում: Եթե այդ սահմանը հանվի, կարող է շարժ լինել: Օրինակ` եթե ես դատի տամ մեկին եւ շահեմ 300 դոլար ու փաստաբանի գումարը, դատարանը հաշվի չի առնի, որ ես ազատ լուսանկարիչ եմ, աշխատավարձ չեմ ստանում: Ես պետք է ե՛ւ տուն պահեմ, ե՛ւ մեքենա պահեմ՝ գնամ հասնեմ այդ տեղը: Դա ավելի մեծ գումար է: Բացի այդ, կա հնարավոր եկամտի հարցը: Դա այն է, երբ, օրինակ, իմ անունը չի դրվում, եւ 50.000 հոգի լուսանկարը նայում է առանց իմ անունի»:
Ազատ լուսանկարիչը քիչ ֆինանսական միջոցներ ունեցող կայքերի հետ աշխատանքի նոր մեթոդ է մշակել. «Ես նրանց առաջարկում եմ իմ անունը հիպերհղումով լինի, որ սեղմեն դրա վրա եւ տեղափոխվեն իմ կայք: Դա փոխշահավետ գովազդի ձեւ է: Ես գիտեմ, որ եթե իրենք վճարեն, կոպեկներ են տալու: Ես 10 տարի առաջ եմ հասկացել, որ լուսանկարիչը մեր մամուլում չի կարող գումար վաստակել»:
Գերման Ավագյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր լուսանկարների վրա տարբերանշան չի տեղադրում, որպեսզի պաշտպանի գողությունից: Նա ասաց, որ երբեմն տեղադրում է, բայց՝ «երբեմն էլ էնպիսի մարդկանց նկար է լինում, որ ինձ թույլ չեմ տալիս դնել: Շատերը լոգո են դնում իրենց գործակալության, նույնիսկ ուրիշի նկարների վրա: Դա ձեւ է, բայց ժամանակ է պահանջում եւ լուսանկարները գնահատողներին զայրացնում է: Ես չեմ կարող, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանի նկարի վրա լոգո դնել, ուղղակի ինձ թույլ չեմ տա այդպիսի բան: Դնելուց էլ դնում եմ ներքեւի անկյունում եւ շատ հեշտ է կտրելը»:
Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց լուսանկարիչ Էդգար Բարսեղյանի դեպքը: Կայքերից մեկն առանց թույլտվության օգտագործել էր նրա լուսանկարներից մեկը: Ու թեեւ հետո լուսանկարը հեռացրել էին եւ ներողություն խնդրել, լուսանկարիչը մտադիր է փոխհատուցում չստանալու դեպքում դիմել դատարան: Լրատվական այդ կայքի փաստաբանն էլ, ըստ media.am-ի հրապարակման, պատասխանել է, թե լուսանկարը կայքից հեռացնելով՝ վերականգնվել է նաեւ լուսանկարչի խախտված իրավունքը:
Անդրադառնալով այս դեպքին՝ Գերման Ավագյանն ասաց, որ ողջունում է Էդգարի քայլը. «Եթե Էդգարն ի վերջո որոշի դատի տալ, ինձ թվում է, կունենա հաղթելու հնարավորություն: Ես ողջունում եմ, որ ինքը պատրաստ է իր ժամանակը ծախսել նման բաների վրա»:
Նա նշեց, որ չի կարող իր գործընկերոջը դատի տալ. «Ում որ ես կուզենայի դատի տալ, չկան: Ոչ մի ֆիզիկական հասցե նշված չէ, որ ես դիմեմ: Նամակ եմ գրել եւ ոչ մի պատասխան չեմ ստացել: Իսկ նախկին գործընկերոջս դատի տալով միլիոնատեր չեմ դառնա, բայց ես էլ, ինքն էլ խայտառակ կլինենք: Մենք պետք է դաշտը մաքրենք: Միայն լուսանկարների դաշտում չէ խնդիրը, տեքստերի հետ էլ խնդիրներ կան»:
Գերման Ավագյանը վերջերս Ֆեյսբուքում բացել է «Ոչ ֆոտոգողությանը» խումբը: Մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարը առաջացել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում. «Առաջին քայլն անելու համար որոշել ենք նման բաներով զբաղվողների անունները գրել»:
Սակայն Գերման Ավագյանը այս խմբից մեծ ակնկալիքներ չունի:
Լուսանկարը (հեղինակ՝ Արա Շիրինյան) վերցված է Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջից եւ օգտագործվում է նրա թույլտվությամբ:
Սույն հոդվածը հրապարակվել է նաև Լրատվական գործունեություն իրականացնող, ԵՊԼՀ ԹՄՀՖ Միջազգային լրագրություն, 3-րդ կուրս, երկրորդ խմբի «ՆորՈՒԹ N2» թերթում: Թողարկման պատասխանատուն Մեսրոպ Հարությունյանն է:

Комментариев нет:
Отправить комментарий