Նոր տարվա շեմը շատ լավ ժամանակ է անցնող տարին ամփոփելու, ինչպես նաեւ մյուս տարվա ծրագրերը կազմելու համար: Մեկը երազանքներ է պահում, մյուսը ապագան է կանխատեսում, քանի որ այդպես է ընդունված տոնական օրերի նախօրեին
VentureBeat-ի հեղինակ Մարկ Սալիվանը պատկերացրել է, թե ինչով Apple-ը մեզ կուրախացնի 2015 թվականին: Փոխանցում է Iphones.ru-ն:
VentureBeat-ի հեղինակ Մարկ Սալիվանը պատկերացրել է, թե ինչով Apple-ը մեզ կուրախացնի 2015 թվականին: Փոխանցում է Iphones.ru-ն:
Կրկին կարտադրվի պլաստմասե iPhone
Կարծես թե iPhone 5c-ն բավականին հաջողված մոդել էր, այսպիսով`
մյուս տարի մեզ սպասվում է պլաստմասե iPhone 6: Այս մոդելի գլխավոր առանձնահատկությունը,
իհարկե, էժան գինն է եւ գունավոր պատյանը: Apple-ի համար iPhone-ի մոդելների շատացումը
լավ է NFC չիպով սարքերի տարածման համար, որն էլ իր հերթին կզարգացնի Apple Pay-ը:
Բացի դրանից շատ մարդիկ հնարավորություն կունենան Apple Watch-ից օգտվեն:
iPhone 6s
Համաձայն նոր սարքերի արտադրման ժամանակացույցի, 2015-ին
iPhone 6s-ը կթողարկվի: Այդ սարքի նորամուծությունները, ամենայն հավանականությամբ,
կլինեն բարելավված տեսախցիկը, սապֆիրե ապակին էկրանին եւ, հնարավոր է, 3D ցույց տալու
հնարավորություն:
Սմարթ-ժամացույցներ
Аpple Watch-ը կթողարկվի մյուս տարվա սկզբում, մինչեւ Սուրբ Վալենտինի օրը:
Apple-ի նորամուծությունը կարող է հեղափոխություն իրականացնել սմարթ-ժամացույցների
ասպարեզում, եթե օգտագործելիս իսկապես ցուցաբերի այն հատկանիշները, որոնց մասին հայտարարվել
է: Հենց այդ պատճառով էլ Apple Watch-ին անհամբերությամբ են սպասում: Բացի դրանից,
Apple-ի նոր սարքը սպառնում է փոխել Samsung, Motorola, Sony եւ Pebble ընկերությունների
սարքերի ճակատագիրը փոխել:
Ազատություն սմարթ-ժամացույցներին
Apple Watch-ի մյուս մոդելներին արդեն պետք չեն գա
iPhone-ներ Apple Pay-ով վճարումներ կատարելու համար: Կան տվյալներ, որ Apple իր սմարթ-ժամացույցների
համար արտադրել է առանձին, ավելի փոքր չափսի NFC չիպ: Եթե այս մոդելին պետք է լինելու
iPhone վճարումներ կատարելու համար, ապա նոր մոդելներին՝ ոչ: 8.
Մեծ
iPad
Սպասվում է 12 դյույմանոց iPad-ի թողարկում: Այս
ենթադրությունը
հիմնված
է
արտադրողի
այն
հայտարարություններով, որ
ուզում
են
ներթափանցել
կորպորատիվ
ոլորտ: Օրինակ` կազմակերպությունը արդեն հարմարեցնում է իր արտադրանքները բուժաշխատողների
համար (նրանց հարմար է օգտագործել iPhone 6 Plus եւ iPad Air):
Սակայն կորպորատիվ դաշտում շատերը երազում են մի սարքի մասին,
որը կլրացներ պլանշետի եւ նոթբուքի միջեւ ընկած տարածությունը: Եվ օրինակ 12 դյույմանոց
էկրանով iPad Air-ը կարող է դառնալ այդ սարքը: Սպասենք հունիս ամսին եւ նոր անոնսներին:
Այլ սարքերի մասին, որոնք կարող են թողարկվել 2015 թվականին
կարդացեք այստեղ:
Այս նյութս տեղ է գտել նաև Blognews.am կայքում։ http://blognews.am/arm/news/226069/inch-noramutsutyunner-kareli-e-spasel-apple-ic-2015-tvakanin.html
ОтветитьУдалить