«Ադրբեջանում սովորություն
է դարձել չմտածված, արագ, չկշռադատված հայտարարություններ անելը: Նրանք կարծես խոսում
են, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք
մեռած չեն»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի
ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիօղլուի, վերջերս արած հայտարարությանը, ասել է ազատամարտիկ
Երջանիկ Սալվարդյանը: Հիշեցնենք, որ Սաբիօղլուն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ
լիագումար նիստում արված հայտարարություններին և պատգամավորների հարցերի պատասխաններին,
ասել էր, որ Սերժ Սարգսյանը մանկասպան է, սպանել է նաև հղի կանանց, իսկ
Խոջալուում` հարյուրավոր մարդկանց, երկրում տիրում է արտագաղթ, իսկ ՀՀ Նախագահը վախենում է, որ Ադրբեջանի բյուջեն օրեցօր աճում է և հասնում
է պատկառելի չափերի:
«Սաբիրօղլուն կարծես տեղյակ
չէ, կամ մոռացել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների
մասին: Ընտրություններից դեռ մի քանի ժամ էր անցել, երբ լուր տարածվեց, որ Ալիևի օգտին
քվեարկել է ընտրողների 80%-ից ավելին: Էլ չեմ խոսում այն մասին, որ ոտնահարելով բոլոր
միջազգային օրենքները և փոփոխության ենթարկելով Ադրբեջանի Սահմանադրությունը, բռնապետ
Իլհամ Ալիևը երրորդ անգամ դարձավ երկրի նախագահ: Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների
(որը միշտ համարվել է Ադրբեջանի մտերիմ երկրներից մեկը) պետքարտուղարությունը հայտարարություն
է տարածել, որում Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները
համարվել են միջազգային չափանիշներին չհամապատասխանող»,- նշեց Ե. Սալվարդյանը:
Այն հարցին, թե Մարաղայի ու Ռամիլ
Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու դեպքերի համապատկերին ինչո՞ւ է Սաբիօղլուն Սերժ
Սարգսյանին մեղադրում «մանկասպանության», «հղի կանանց սպանելու» և նման այլ անհայտ
հանցագործությունների մեջ, պարոն Սալվարդյանն ասաց,
որ. դա շատ նորմալ է, իսկ Ալիևն
այդպես է խոսում, քանի որ Սաֆարովն իրենց համար «ազգային հերոս» է և Ադրբեջանի նախագահը չի ցանկանում
իրենց «ազգային հերոսին» «իջեցնել» մեր նախագահի մակարդակին:
«Ադրբեջանն անհասկանալի և աշխարհին
անհայտ «ազգային արժեքներով» առաջնորդվող երկիր է: Երևի մենք այնքան չեն զարգացել, որ
հասկանանք նրանց «վեհ» գաղափարները»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն
Արցախյան ազատամարտի մասնակից է, Արցախի հերոս և անկախության հռչակումից ի վեր առանցքային
պաշտոններ է զբաղեցրել Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում և իր մեծ ներդրումն
է ունեցել Հայաստանի ու Արցախի զարգացման, հզորացման գործում և դարձել է ՀՀ նախագահ
ու եթե համեմատենք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին ընտրությունները, լեգիտիմության
մասին խոսելը ուղղակի ծիծաղելի կլինի, իսկ Իլհամ Ալիևը, որտե՞ղ է եղել պատերազմի ժամանակ,
ինչո՞վ է զբաղվել, բացի Մոսկվայում հոր` Հեյդար Ալիևի անվան տակ բարեկեցիկ կյանքով
ապրելուց, Ե. Սալվարդյանը պատասխանեց. «Ալիևն իր կյանքն էր վայելում Մոսկվաներում,
Եվրոպաներում և Ստամբուլներում, այցելում էր խաղատներ, թմրանյութեր էր օգտագործում
և այլ բաներ էր անում, որի մասին շատերը գուցե և տեղյակ էլ չեն: Եվ միայն հոր տիտանական
ջանքերի շնորհիվ կազինոներում տանուլ տված միլիոնների դիմաց պատանդ վերցված Իլհամ Ալիևը
կարողացավ ազատվել: Թուրք մեծահարուստ թոփալը դրա համար հետագայում շատ տուժեց հայր
Ալիևի կողմից, բայց դա արդեն հարցի մյուս կողմն է:
Իլհամ Ալիևը Թուրքիայում
արդեն մահամերձ կամ գուցե և մահացած հոր ստորագրությունը կեղծելով դարձավ վարչապետ,
հետագայում` նախագահ և արդեն երրորդ անգամ վերընտրվում է նախագահի պաշտոնում` բեռ դառնալով
կոմունիստների կողմից «մոգոնված» Ադրբեջան պետության գլխին` բռնաբարելով այդ ժողովրդին
իր գոյությամբ»:
Հայտարարության վերջում
Սաբիօղլուն ասել էր, որ «թող Սերժ Սարգսյանը և նրա թիմը չմոռանան, որ ադրբեջանական
բանակը կազատագրի օկուպացված տարածքները և կվերականգնի իր երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ի պատասխան այս հայտարարությանը,
Երջանիկ Սալվարդյանն ասաց, որ նրանք արդեն երկար ժամանակ է խոսում են «կ»-երով: «Թող
փորձեն: Թող վերսկսեն ռազմական գործողությունները: Ուղղակի թող ի գիտություն ընդունեն
Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ այս անգամ արդեն Ադրբեջանը կբողոքի իր տարածքի
25-30% օկուպացիայից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի բախտը կբերի, եթե մենք բավարարվենք
միայն 25-30%-ով և չհասնենք մինչև Բաքու: Վստահ եմ, որ նոր պատերազմի դեպքում լինելու
է այն ինչ եղավ անցած անգամ: Իլհամ Ալիևը կրկին փախնելու է եվրոպաներ և թաքնվելու է,
իսկ Սերժ Սարգսյանը էլի առաջնորդելու է մեզ»,- ասաց Ե. Սալվարդյանը: Պարոն Սալվարդյանը
մեջբերեց նաև հայկական մի հին և պատկերավոր արտահայտություն. «Կ»-ն ցանում ես, յոնջա
է բուսնում»:
Ռուսաստանում վերջերս բավական
մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք,
որ հոկտեմբերի 10-ի գիշերն այնտեղ սպանվեց ընկերուհու հետ զբոսնող 25-ամյա մոսկվացի
երիտասարդը: Ըստ տեղեկությունների, մարդասպանը եղել է ադրբեջանցի և սպանել է տղային,
որպեսզի տիրանա նրա ընկերուհուն: Այս առնչությամբ Երջանիկ Սալվարդյանն ասաց, որ այդպիսի
վայրագությունները շատ բնորոշ են ադրբեջանցիներին և ընդհանրապես` պետք չէ զարմանալ.
«Կա°մ դանակով, կա°մ կացնով, կա°մ էլ հրացանով են գործում, բայց այդ ամենը նրանք միշտ
անում են դավադիր կերպով: Կա°մ քնած մարդուն են կացնահարում, կա°մ խաղաղ բնակչին են
դանակահարում, էլ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանցի զինվորները գրեթե ամեն օր կրակ
են բացում Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ցանակնում
եմ հիշեցնել, որ բոլորովին վերջերս Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 26-ամյա Էդվարդ
Դալլաքյանն ականի վրա պայթելու հետեւանքով վնասվածք է ստացել: Դեպքից հետո ադրբեջանական
զինուժի կողմից Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ուղղությամբ ավելի քան մեկ ժամ կրակ է
արձակվել, ինչի պատճառով չեն կարողացել մոտենալ երիտասարդին և նա մահացել: Ահա, թե
ովքեր են նրանք: Այնքան ստոր են, որ նույնիսկ խաղաղ բնակիչներին չեն խնայում: Եվ դեռ
խոսում մարդկային դաժանության մասի՞ն»:
Այս հոդվածս տես է գտել նաեւ «Առավոտ», Haynews.am, Lragir.am, Asekose.am, Blognews.am, Newsbox.am, News.yesk.am կայքերում:
Комментариев нет:
Отправить комментарий