Մի քանի օր է համացանցը ուղղակի
պայթում է արհեստական կուսաթաղանթների քննարկումներից և ես ուղղակի չկարողացա անտարբեր անցնել
այդ հարցի կողքով: Հոկտեմբերի 9-ին տեղեկություն տարածվեց, որ «մոտ
10 օր առաջ, ֆիզիկական
անձը
Հայաստան
է ներմուծել
մեծ
քանակությամբ
կուսաթաղանթ:
Ներմուծումը
կատարվել
է օրինական
ճանապարհով`
հետագայում
իրացնելու
նպատակով»:
Այս լուրին անմիջապես լայնորեն
սկսեցին արձագանքել սոցցանցերի օգատատերերը: Մասնավորապես լայն քննարկում սկսվեց այն
մասին, որ այս կուսաթաղանթները հնարավորություն կտան անբարոյականներին մի քանի անգամ
«կարմիր խնձոր» անել և մնալ չբացահայտված:
Բոլորը սկսեցին լրջորեն և
վրդովված բողոքել այս իրողության դեմ: Այս դեպքը շատ մադրկանց հիասթափության պատճառ
դարձավ: Եվ շատ քչերը փորձեցին հումորով մոտենալ այս հարցին: Ցավալի այն է, որ նման հիմարությունը
կարող է այնքան լուրջ քննարկման թեմա դառնալ, որ տարածվի ամբողջ համացանցով և
վարակի գրեթե բոլորին:
Պետք է գիտակցել մի բան: Բոլոր
կուսազրկվածները չեն, որ անբարոյական են: Անբարոյական է նա ով անընդհատ զբաղվում է
սեռական հարաբերություններով և հաճույք է ստանում դրանից կամ փորձում է փող վաստակել:
Ով գնում է նման քայլի, և կուսությունը կորցնելուց հետո իր անունը մաքրելու համար արհեստական
կուսաթաղանթ է գնում, երբեք չի կարող լինել բարոյական մարդ:
Իսկ
սիրո
հողի
վրա
կատարված
հարաբերությունները, որի
ընթացքում
աղջիկը
կորցրել
է
կուսությունը
անբարոյականություն
չի
կարող
համարվել: Իմ կարծիքով սխալ
է նաև այն տեսակետը, որ աղջիկը պետք է կույս մնա մինչև ամուսնություն: Եթե տղան և աղջիկը
փոխադարձաբար հարգում են իրար և նպատակ ունեն հետագայում ամուսնանլու, շատ հանգիստ կարող են դուրս գալ այդ կարծրատիպերի
միջից և ազատություն տալ իրենց ցանկություններին:
Բարոյականությունը ֆիզիկական
կուսության մեջ չէ: Պետք է հոգեպես «կույս» լինել և ոչ թե ֆիզիկապես: Եվ ամեն դեպքում,
ամեն մարդ ընտրում այն ճանապարհը, որով նա քայլելու է իր ամբողջ կյանքի ընթացքում:
Իսկ ներկա պահին կան ավելի լուրջ հարցեր, որոնք արժանի են քննարկման: Կուսաթաղանթի
մասին թող մտածեն այդ «կեղծ կույսերի» իրական ամուսինները:
Комментариев нет:
Отправить комментарий