24 ноября 2011 г.

Բարսելոնա-Միլան ֆուտբոլային խաղ

     Որպես սաստիկ ֆուտբոլասեր ուղղակի չէի կարող չգրել ֆուտբոլի մասին: Երեկ երեկոյան տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումները: Ինձ ամենաշատը հետաքրքրել էր H խմբի Բարսելոնա-Միլան մրցամարտը: Այս ակումբների խաղը միշտ անցել է լարված, հետաքրքիր եւ ուժեղ պայքարով առանց ինչ որ մեկի մեծ առավելությամբ: Այս խաղն էլ բացառություն չէր:
  
   Քանի որ այն մեծ նշանակություն չուներ եւ ոչ մի բան չէր փոխում խմբում, ակումբներն ուղղակի գեղեցիկ ֆուտբոլ էին ցույց տալիս՝ զվարճացնելով երկրպագուներին եւ հանդիսատեսներին: Խաղն ընթացավ հավասար պայքարում Բարսելոնայի փոքր առավելությամբ: Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ Մեսսիի հիանալի փոխանցումից, Կեյտայի հարվածից հետո գնդակը դիպավ Վան. Բոմմելի ոտքին եւ հայտնվեց դարպասում: Բայց Բարսելոնան երկար ժամանակ չմնաց առաջատարը հաշվի մեջ: 20-րդ րոպեին Իբրահիմովիչը, որը Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստն է՝ հավասարեցրեց խաղի հաշիվը: 11 րոպե ակումբները խաղացին առանց գոլ գրանցելու, բայց երկու դարպասների մոտ էլ եղան վտանգավոր պահեր: 30-րդ րոպեին Աքուիլանին խախտեց խաղի կանոնները Միլանի տուգանային հրապարակում: Մրցավարը նշանակեց տասնմեկ մետրանոց հատված: Գնդակին մոտեցավ Մեսսին: Առաջին փորձից Մեսսին գրավեց դարպասը, բայց մրցավարը չեղյալ համարեց այն, քանի որ Մեսսին շատ ձգձգեց հարվածը: Երկրորդ հարվածը նույնպես ավարտվեց գոլով, բայց այս անգամ ամեն ինձ օրենքի սահմաններում էր եւ գոլը հաշվեց:
  
   Ակումբներն ընդմիջման գնացին 2-1 հաշվով՝ հօգուտ Բարսելոնայի: Ընդմիջումից հետո 54-րդ րոպեին Բարսելոնայի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց Պրինց Բուատենգը: Այնուհետեւ, 9 րոպե անց Մեսսիի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Չավին, հաշվի մեջ առաջ գցելով Բարսելոնային: Եւ այլեւս գոլ չգրանցվեց եւ խաղը ավարտվեց 3-2 ի օգուտ Բարսելոնայի:

   Հ.Գ. Բոլոր գոլերը եւ վտանգավոր պահերը կարող եք դիտել ներքեւի տեսանյութում:

Комментариев нет:

Отправить комментарий