Показаны сообщения с ярлыком Steve Jobs. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Steve Jobs. Показать все сообщения

27 января 2015 г.

iPad-ը այսօր դարձավ 5 տարեկան

Macdigger.ru-ն գրում է. 5 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին Apple-ը աշխարհին ներկայացրեց առաջին iPad-ը, որը առանց չափազանցնելու հեղափոխություն իրականացրեց համակարգչային տեխնիկայի շուկայում: Սարքը, որը կարողանում էր համատեղել համակարգչի, ընթերցանության սարքերի եւ մասամբ սմարթֆոնի հնարավորությունները, հայտնագործություն էր օգտատերերի համար

Apple առաջին կազմակերպությունը չէր, որը թողարկեց պլանշետ: Դեռ 2000-ական թվականների սկզբում շուկայում արդեն հասանելի էին ViewSonic V1100 եւ Fujitsu Stylistic ST4000 պլանշետները: Սակայն այս սարքերը բարձր գին ունեին (2-3 հազար դոլար), չափսերի եւ քաշի պատճառով հեշտ չէին օգտագործելու համար, մարտկոցը շատ քիչ էր աշխատում՝ 2-3 ժամ: Արտադրողները նշում էին, որ սարքը աշխատելու համար է: Հենց այդ նպատակով էլ սարքի հետ արտադրվել էր հատուկ գրիչ եւ սեղանին տեղադրելու հարմարանք:

Բացի դրանից Microsoft-ը փորձեց առաջ ընկնել եւ iPad-ի շնորհանդեսից երեք օր առաջ ընկերության այն ժամանակվա ղեկավար Ստիվ Բամլերը ներկայացրեց Slate 500 անունը կրող պլանշետը, որը արտադրվել էր HP ընկերության հետ համատեղ: Բայց, քանի որ այդ սարքը աշխատում էր Windows 7 օպերացիոն համակարգով, իսկ այդ համակարգը նախատեսված չէր պլանշետներում օգտագործելու համար, Slate 500-ը հաջողություն չունեցավ: Ավելին՝ iPad-ի շնորհանդեսի օրը նրա մասին բոլորը մոռացան:



Apple-ը օրիգինալ սարք արտադրեց, որը նպատակաուղղված էր ոչ այնքան ինչ-որ բան ստեղծելու, որքան ընդունելու եւ փոխանցելու համար: iPad-ի մասին խոսակցությունները սկսվել էին թողարկվելուց շատ ժամանակ առաջ: Օգտատերերը անհամբերությամբ սպասում էին, թե արդյո՞ք Apple-ը իրենց թույլ կտա «ձեռքի վրա» ֆիլմեր նայել, խաղալ, համացանց մուտք գործել, կարդալ էլեկտրոնային գրքեր եւ թերթեր:

Առաջին iPad-ի շնորհանդեսին եկած հանրությունը Սթիվ Ջոբսին, որը այդ ժամանակ արդեն չէր թաքցնում, որ ծանր հիվանդ է, կանգնած եւ բուռն ծափահարություններով դիմավորեց: «Մեզանից յուրաքանչյուրը օգտագործում է սմարթֆոն եւ նոթբուք: Մեզ հետաքրքրում է արդյո՞ք նրանց մեջտեղում տեղ կա երրորդ սարքի համար»,- առաջին iPad-ը ներկայացնելուց առաջ հայտարարեց Apple-ի ղեկավարը: Հինգ տարվա ընթացքում վաճառված սարքերի քանակը ցույց է տալիս, որ տեղ իրոք եղել է:


Apple վաճառքի առաջին օրը 300.000 սարք վաճառվեց: Մեկ միլիոն պլանշետ ԱՄՆ-ում վաճառվեց մեկ ամսվա ընթացքում: Առաջին տարվա ընթացքում Apple 14.8 միլիոն iPad վաճառեց ամբողջ աշխարհում, որը զբաղեցրեց այդ շուկայի 90%-ը: Դա մոտավորապես 5 անգամ ավելի շատ է քան կանխատեսում էին վերլուծաբանները:

Հետաքրքիր է, որ Ջոբսը հետագայում խոստովանեց, որ սկզբում Apple-ը iPad-ի նախնական տարբերակն է թողարկել եւ միայն այդ տարբերակից է ստեղծվել iPhone-ը: Պլանշետային համակարգիչը որոշվել է թողարկել այն ժամանակ, երբ տեխնոլոգիաները ավելի շատ կզարգանան: Եվ Ջոբսը չսխալվեց: Չէ՞ որ հիմա էլ պլանշետ բառը լսելիս մենք առաջին հերթին iPad-ն ենք հիշում:

9 января 2015 г.

8 տարի առաջ այս օրը աշխարհին ներկայացվեց առաջին iPhone-ը (տեսանյութ եւ ֆոտոշարք)

iPhones.ru-ի հեղինակ Նատալյա Չեսնովան գրում է. Արդեն  8 տարի է անցել այն պահից, երբ Սթիվ Ջոբսը բարձրացավ բեմ եւ մի սարքի մեջ իրար միացրեց iPod-ը, հեռախոսը եւ կապի միջոցը: Նա ծաղրեց փոքր տառերով անհարմար ստեղնաշարները, որոնք այդ ժամանակ տեղադրվում էին խելախոսների (smartphone) վրա, սենսորային էկրանի գրիչները անվանեց անիմաստ փայտիկներ եւ պատմեց, թե ինչու էր Apple-ի արտադրած նոր հեռախոսի վրա անհրաժեշտ զարգացած օպերացիոն համակարգ: Այն ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ հետեւում ենք պատմական իրադարձության, որի անունն է «iPhone»:

Երեք հեղափոխական ծրագրեր. լայնէկրան iPod սենսորային կառավարման համակարգով, հեղափոխական հեռախոս եւ նոր սարք համացանց մտնելու համար: Այդ ամենը միավորել էին տալով նոր անուն. iPhone:



Սթիվ Ջոբսը 2009 հունվարի 9-ին iPhone-ի թողարկումը համեմատեց 1984 թվականին թողարկված Macintosh-ի հետ, որը գլխիվայր շրջեց համակարգչային աշխարհը եւ iPod փլեյերի հետ, որը 2001 թվականին է թողարկվել եւ հնարավորություն է տալիս ջինսե տաբատի հետեւի գրպանում տեղավորվում է 100.000 երգ: Ջոբսը ինչպես միշտ ճիշտ էր: Ջոբսը զգում էր ժամանակի քամին եւ հետեւում էր դրան:

Առաջին iPhone-ի շնորհանդեսը՝ տեսանյութում





Առաջին iPhone-ը՝ ֆոտոշարքով
















2 января 2015 г.

Պարզ մեթոդ Apple-ի Touch ID-ի աշխատանքը բարելավելու համար

iPhone 5s-ի, 6-ի եւ 6 Plus-ի որոշ օգտատերեր դժգոհում են հեռախոսի գլխավոր կոճակի վրա տեղակայված մատնահետքի սկաների ոչ նորմալ աշխատանքից: Վեբ ծրագրավորող Ջոշ Բետսը Touch ID-ի աշխատանքը բարելավելու պարզ մեթոդ է հայտնաբերել, փոխանցում է Macdigger.ru-ն:

iOS 8-ում կա հնարավորություն բարելավելու մատնահետքերի ճանաչման գործընթացը, առանց նորից մատը սկան անելու:  Ծրագրավորողը մասնավորապես նշել է. «Բարելավումը սկսելու համար մտեք կարգավորումների մենյու (Settings), հետո Touch ID and password: Հավաքեք կոդը, որպեսզի կարողանաք փոխել մատնահետքի սկաների կարգավորումները:

Հիմա հեռախոսում գրանցված մատով հպվեք Touch ID սկաներին: Դուք կտեսնեք, որ մի քանի վայրկյանով Ձեր մատնահետքի տողը մոխրագույն երանգ կստանա (նկարում): Հիմա, որպեսզի բարելավեք սկաների աշխատանքը եւ մատնահետքի ճանաչման արագությունը, շարունակեք նույն մատով, բայց տարբեր դիրքերով մի քանի անգամ դիպչել սկաներին»:



Եթե հեռախոսի հիշողության մեջ մի քանի մատ ունեք գրանցած, ապա նույն գործողությունը պետք է կատարել բոլոր մատների համար: Եթե այսպիսի գործողությունը պարբերաբար կատարեք, կարիք չի լինի մատնահետքը ջնջել եւ նորից սկան անել: