16 мая 2012 г.

Մեծ երգչի մեկ այլ մեծ գործը 25 տարեկան է


«Bad»-ի գլխավոր նկարը
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, «Գրեմմի» մրցանակի 13 անգամ, ինչպես նաև անթիվ այլ մրցանակների արժանացած, ողջ աշխարհում մեծ ընդունում և ճանաչում գտած, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի «Bad» ձայնասկավառակի 25-ամյակը: Ինչպես հիշում եք, որոշ ժամանակ առաջ գրել էի մի նյութ Ջեքսոնի ամենամեծ ձայնասկավառակի՝ «Thriller»-ի մասին, որի 30-ամյակն է լրանում այս տարի: Եվ այդ նյութի վերջում խոսք էի տվել, որ շուտով կլինի նաև «Bad»-ին նվիրված նյութս: Եվ ահա կատարում եմ խոստումս: Կարդալով նյութս՝ ձեզ համար, կարծում եմ, պարզ կլինի «Bad»-ի ինչպիսին լինելը, և իմ մեկնաբանությունների կարիքը չի լինի: Նյութի հետ կցված ներկայացնում եմ նաև տեսանյութեր, որոնց միջոցով կկարողանաք հասկանալ, թե խոսքը ինչի մասին է:

Նախաբան
 «The way you make me feel» 
«Bad»-ը ամերիկացի երգիչ, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի 7-րդ ձայնասկավառակն է: Ձայնասկավառակը թողարկվել է երգչի մյուս ձայնասկավառակից` «Thriller»-ից մոտավորապես 5 տարի անց, 1987 թվականի օգոստոսի 31-ին Էպիք Ռեքորդսի կողմից: «Bad»-ը վաճառվել է 45 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, և ճանաչվել է որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը: Հիշեցնեմ, որ այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է հենց «Thriller»-ը, որը վերջին տվյալներով վաճառվել է ավելի քան 145 միլիոն օրինակով: Ինչպես նախորդ ձայնասկավառակը, այնպես էլ այս մեկի ժանրերի մեջ մտնում են՝ փոփը, ռոքը և R&B-ն: «Bad»-ը ձայնագրվել է 1987 սկզբներում: Ձայնասկավառակի երգերից 5-ը զբաղեցրել են երաժշտական աղյուսակների առաջին տեղերը ԱՄՆ-ում, իսկ 6-րդը լավագույն տասնյակում է եղել: «Bad»-ի միջոցով Մայքլ Ջեքսոնը ավելի արտիստիկ ազատությամբ ստեղածագործեց, քան նախորդ երկուսում (Off the Wall և Thriller): Ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի և Քուինսի Ջոնսի վերջին համատեղ աշխատանքն էր:

Արտադրությունը և թողարկումը
«Smooth Criminal»
Ջեքսոնի նախորդ ձայնասկավառակները` «Off the Wall»-ը և «Thriller»-ը բավականին մեծ հաջողություններ ունեցան, վաճառվելով համապատասխանաբար 20 և 100 (80-ականների տվյալներով) միլիոն օրինակներով ամբողջ աշխարհում:

Ձայնագրումը տեղի է ունեցել 1987 թվականի հունվարի 5-ի և 1987 թվականի հուլիսի 9-ի միջև ընկած ժամանակահատվածում «Վեթլեյք Աուդիո» ձայնագրման ընկերությունում, որտեղ հատուկ փայտե բեմ էր կառուցվել, որը թույլ էր տալիս Ջեքսոնին պարել ձայնագրման աշխատանքների ժամանակ: Ձայնասկավառակը թողարկվել է 1987 թվականի օգոստոսի 31-ին: Սեպտեմբերի 26-ի դրությամբ այն զբաղեցրել էր Բիլբորդ 200-ի առաջին հորիզոնականը, այդ դիրքում մնալով 6 շաբաթ:

«Bad»-ը Մայքլ Ջեքսոնի թվով 3-րդ ամենաշատ վաճառված ձայնասկավառակն է «Thriller»-ից և «Dangerous»-ից հետո: Այն ժամանակ, երբ «Bad»-ը նոր թողարկվում էր «Thriller»-ը արդեն վաճառվել էր մի քանի միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Շուկայական մարտավարությունը ստիպեց Ջեքսոնին թողարկել ևս մի կարճամետրաժ ֆիլմ «Bad» համաշխարհային շրջագայության ժամանակ: Այդ ֆիլմը կոչվում է «Moonwalker», որը ներառում է կատարումներ «Bad-ի երգերից, ներառյալ «Speed demon»-ը և «Leave me alone»-ը: «Man in the Mirror»-ը և «Smooth Criminal»-ը հետագայում թողարկվեցին որպես առանձին տեսահոլովակներ ֆիլմի վերջնամասում:  





Ձայնասկավառակի հաջողությունները
«Leave me alone»
«Bad»-ը առաջադրվել էր 6 «Գրեմմի» մրցանակների համար, որոնցից ստացավ երկուսը: 1988 թվականին «Bad»-ը ճանաչվեց տարվա «Լավագույն ձայնասկավառակ», «Լավագույն փոփ ձայնասկառավակ» , «Լավագույն R&B կատարում» և հաջորդ տարի «Man in the mirror»-ը ստացավ «Տարվա ռեկորդ» մրցանակը: «Bad»-ը հաղթել է «Լավագույն, ոչ դասական մշակված ձայնագրություն» մրցանակը 1988 թվականին և «Լավագույն տեսահոլովակ՝ «Leave me alone»» մրցանակը 1990 թվականին: 2003 թվականին ձայնասկավառակը տեղ գտավ «Ռոլինգ սթոն» ամսագրի լավագույն 500 ձայնասկավառակների աղյուսակի 202-րդ հորիզոնականում: Ձայնասկավառակը ներառվեց «1001 լավագույն ձայնասկավառակները, որ դու պետք է լսես մինչև մահանալդ» գրքի ցանկում:





 Կենդանի կատարումներ
«Bad» համաշխարհային շրջագայությունը երգիչ Մայքլ Ջեքսոնի առաջին համաշխարհային շրջագայությունն էր: 1987 թվականի հունիսի 29-ին Ջեքսոնի այն ժամանակվա մենեջերը` Ֆրանկ Դիլեոն, հայտարարեց, որ երգիչը պլանավորում է կազմակերպել համաշխարհային շրջագայություն:

Այդ շրջագայության կատարումները Ջեքսոնի առաջին կատարումներն էին սկսած 1973  թվականից՝ որպես «Ջեքսոն 5» խմբի երիտասարդ անդամ: Առաջին 9 համերգի տոմսերը վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում: Բեմում օգտագործվել է 700 լույս, 100 բարձրախոս, 40 լազեր, 3 հայելի, և երկու հսկայական էկրան: Ջեքսոնը հագնում էր ոսկյա գոտիով զինվորական բաճկոն շրջագայության ընթացքում, որը նրան տալիս էր թագավորական տեսք:

Շրջագայությունը հովանավորում էր «Pepsi» ընկերությունը: Շրջագայությունը ներառեց 123 համերգ, որին ներկա գտնվեցին 4.4 միլիոն երկրպագուներ 15 երկրներում: Երբ շրջագայությունը ավարտվեց, Ջեքսոնը վաստակել էր 125 միլիոն դոլար, ավելացնելով երկու ռեկորդ «Գինեսի» ռեկորդների գրքում: Դրանք էին` ամենամեծ շրջագայությունը պատմության մեջ և շրջագայություն ամենաշատ հաճախումներով: «Ուեմբլի» մարզադաշտ համերգներին եկել էին 504.000 մարդ: 1989 թվականին շրջագայությունը ճանաչվեց տարվա լավագույն շրջագայություն:


Վերջաբան
«Bad»-ը ընդհանուր առմամբ լավ ընդունվեց քննադատների կողմից, սակայն որոշ քննադատներ ասում են, որ «Bad»-ը չկարողացավ հասնել «Thriller»-ին: Դավիթ Սիգերսոնը «Ռոլլինգ Սթոն»-ից նշել է, որ. «նույնիսկ  առանց «Billie Jean»-ի նման հրաշալի ստեղծագործության, «Bad»-ը ավելի լավ ձայնագրություն է քան «Thriller»-ը: «Bad»-ը «ամբողջացնող» երգերը, այնպիսին ինչպիսին են «Speed Demon»-ը, «Dirty Diana»-ն և «Liberian Girl»-ը հարստացնում են ձայնասկավառակը»: Ռիչարդ Հարրինգթոնը «Վաշինգտոն Փոստից» ասել է. «Քանի որ ձայնասկավառակը չի կարողանում հասնել «Thriller»-ին, այն ավելի արդար կլիներ համեմատել «Off the wall»-ի հետ»: Ջեյսոն Ռոդրիգեզը MTV-ից նշել է, որ «Off the wall»-ի և «Thriller»-ի նման ձայնասկավառակներից հետո հեշտ չէր լինի ստեղծել համարժեք ձայնասկավառակ, բայց «Bad»-ը համապատասխանում է նախորդ երկուսին բոլոր առումներով: Ռոդրիգեզը հավելել է, որ. «Ձայնասկավառակը սխալմամբ անտեսվել է, քանի որ իր վաճառքներով չդարձավ այնպիսի հսկա ինչպիսին «Thriller»-ն էր»:





1 комментарий:

  1. Մայքլ Ջեքսոնի նմանը չկա...նա իրոք որ արքա է...
    Անգերազանցելի ու անկրկնելի արտիստ և ամենակարևորը ԼԱՎ ՄԱՐԴ:
    Love U so much dear Michael. Long live the king. God bless U!

    ОтветитьУдалить