- առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողություն,
- «Միսս բրյուսով-2011» գեղեցկության մրցույթ,
- «Երկու աստղ»
- Բրյուսով «Top 5»
Միջոցառման կարեւվոր մասն էր կազմում ԵՊԼՀ առաջին կուրսեցու երդումը եւ առաջին կուրսեցիների ուսանողական գրքույկների հանձման հանդիսավոր արարողությունը, որը արդեն դարձել է բարի ավանդույթ ԵՊԼՀ-ում:
Ծրագրի երկրորդ մասում գեղեցկությունը գնահատող հանդիսատեսների համար եղավ անակնկալ: Նախապես պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից 50 գեղեցկուհիներից ընտրվել են 13-ը, ովքեր մրցում էին «Վիցցե- Միսս Բրյուսով-2011» եւ «Միսս Բրյուսով-2011» տիտղոսների համար:
Միջոցառման երրորդ հատվածում տեղ գտավ «Երկու աստղ» ծրագիրը: ԵՊԼՀ հինգ տաղանդաշատ ուսանողներ դուետով հանդես եկան հայկական էստրադայի հինգ հայտնի երգիչների հետ:
Միջոցառման հաջորդ մասում ելույթ ունեցան ճանաչված երգիչներ, ովքեր ԵՊԼՀ-ում մեկամսյա նախապես անցկացված քվեարկության արդյունքում ընդգրկվել էին «Բրյուսով Top 5»- ում: Բրյուսովցիներին իրենց ելույթներով շնորհավորեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը, Անդրեն, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը, Արմոն և շատ այլ հայտնի երգիչ- երգչուհիներ:
Միջոցառման ավարտին պարզ դարձան հաղթող գեղեցկուհիների անունները: «Վիցե-Միսս Բրյուսով-2011» տիտղոսին արժանացավ Օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանը, իսկ «Միսս Բրյուսով-2011» տիտղոսին արժանացավ նույն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Սահակյանը:
Համերգային ծրագրի վերջում պարզ դարձան ԵՊԼՀ այն չորս ուսանողները, ովքեր ճանաչվել են 2010-2011թթ. ուս տարվա լավագույն ուսանողներ:Նրանք են. ՕԼՖ ֆակուլտետից ՝ Հասմիկ Ոսկանյանը, Էմմա Գեւորգյանը : ԼՄՀ-ից ժորա Աֆրիկյանը, Նանա Աբրահամյանը: ՌՕԼՖ-ից՝ Լիլիթ Գրիգորյանը: Մագիստրատուրայից՝ Անահիտ Թունյանը:
Комментариев нет:
Отправить комментарий